Թուրքիայում 6-րդ օրն է՝ պայքարում են հրդեհների դեմ․ ԵՄ-ն 3 ինքնաթիռ է ուղարկում օգնության համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիան արդեն 6-րդ օրն է՝ պայքարում է անտառային հրդեհների դեմ։ Թուրքիայի իշխանությունները, որոնք չէին ընդունում տարբեր երկրներից առաջարկվող օգնությունը, փոխել են որոշումը։ Եվրոպական Միությունը հայտարարել է, որ ջրատար ինքնաթիռներ է ուղարկում՝ Թուրքիային օգնելու մարել կրակը։ Մինչ այդ, զոհվածների թիվը հասել է 8-ի, գրում է Duvar-ը։

«Եվրահանձնաժողովն արդեն մոբիլիազացրել է Խորվաթիայից մեկ Canadair ինքնաթիռ, ևս երկուսն էլ՝ Իսպանիայից։ Հրդեհաշիջման աշխատանքներում օգտագործվող այս ինքնաթիռները Եվրոպական քաղաքացիական պաշտպանության ռեզերվի մասն են»,- ասվում է հայտարարության մեջ։

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետ Ֆահրեթթին Ալթունն էլ տեղեկացրել է, որ 129 հրդեհի օջախից 122-ը վերահսկողության տակ է առել։

«35 նահանգում 129 հրդեհներից 122-ը մեկուսացվել է»,- գրել է Ալթունը թվիթերյան իր էջում։

Նշվում է նաև, որ Թուրքիայի հարավում բռնկված անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի։ Հուլիսի 28-ից հազարավոր մարդիկ տարհանվել են իրենց տներից։ Թուրքիայի իշխանություններն ավելի վաղ հայտնել էին, որ երկիրը չունի գեթ մեկ հրդեհաշիջման ինքնաթիռ։

Տեղացի հրշեջներին օգնության են շտապել խմբեր Ռուսաստանից, Ուկրաինայից, Ադրբեջանից ու Իրանից։ Թուրքիայի կառավարությունն իր հերթին պարտավորվել է վերականգնել վնասված տներն ու փոխհատուցել հրդեհի հետևանքով կրած վնասները։

Էմմա Չոբանյան