ՆԱՏՕ-ն նշել է Սև ծովում Ռուսաստանի ռազմածովային նավի վրա հարձակման պայմանը

Լուրեր

29.04.2024 | 00:56
Բլինքենը Ալիևին կոչ է արել շարունակել ՀՀ-ի հետ բանակցությունները ու ազատել անարդարացի ձերբակալվածներին, Ադրբեջանի նախագահը կրկին բողոքել է բաժանարար գծերից
28.04.2024 | 22:11
ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ տուժածներ չկան
28.04.2024 | 22:06
«Ո՛չ ռուսական օրենքին, այո՛ Եվրոպային»․ հանրահավաք Թբիլիսիում
28.04.2024 | 21:19
Արագած գյուղ տներից մեկում հրդեհ է բռնկվել
28.04.2024 | 21:00
Պրահայի անփոփոխ տեսքի, մաքուր արվեստի և Սյունիքի մոգականության մասին. ապաքաղաքական զրույց Պետր Պիրունչիկի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2024 | 20:47
Բարեղամ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
28.04.2024 | 20:09
Փաշինյանը Բլինքենի հետ հեռախոսազրույցում դրական է արտահայտվել սահմանազատման գործընթացի վերաբերյալ
28.04.2024 | 19:01
Նախարար Մկրտչյանը Սաուդյան Արաբիայում մասնակցում է «Համաշխարհային Տնտեսական Ֆորումին»
28.04.2024 | 18:44
«Վարչապետի գավաթ»-ն ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Փաշինյան. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
28.04.2024 | 18:02
ՀՀ-ԵՄ հարաբերությունները հիմնված են հայկական ազգային շահերի վրա․ Բալայան
28.04.2024 | 17:35
Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվեց
28.04.2024 | 17:29
ՀՀ ԱԳ փոխնախարարը Կատարում ներկայացրել է Հայաստանում ներդրումային հնարավորությունները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2024 | 16:28
Սյունիքում վթարի ենթարկված ավտոբուսի վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
28.04.2024 | 16:23
Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է գետը. կա տուժած
28.04.2024 | 16:15
Սարգիս Ստեփանյանը՝ World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնության հաղթող
Բոլորը

ՌԴ ռազմածովային ուժերը կանոնավոր կերպով ուղեկցում են ՆԱՏՕ-ի նավերը Սև ծովի ջրատարածքում՝ այդ կերպ հրահրելով Հյուսիսատլանտյան նավատորմը: Iz.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին Business Insider-ին տված հարցազրույցում ասել է Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Ռոբերտ Բերկը։

Նրա խոսքով ՝ Ռուսաստանի ռազմածովային ուժերի զորավարժությունները ՆԱՏՕ-ին վախեցնելու նպատակ են հետապնդում։

«Կարելի է պնդել, որ նրանք (ռուսները- խմբ.) մեզ սադրում են, որ առաջինը հարվածենք։ Մենք չենք պատրաստվում դա անել առաջինը առանց սադրանքի, բայց ես չեմ պատրաստվում իմ հրամանատարներից պահանջել առաջին հարվածն ընդունել»,- ասել է Բերկը։

Հունիսին ՌԴ սևծովյան նավատորմը ԱԴԾ Սահմանապահ ծառայության հետ կանգնեցրել էր Բրիտանական Defender էսկադրային ականակրի կողմից ռուսական պետական սահմանի խախտումը։ Նավը հատել էր ՌԴ պետական սահմանը և մտել տարածքային ծով Ֆիոլենտ հրվանդանի շրջանում 3 կմ խորության վրա:

ՌԴ Պաշտպանության նախարարությունում տեղի ունեցածը գնահատել են որպես 1982 թվականի ծովային իրավունքի վերաբերյալ ՄԱԿ-ի կոնվենցիայի կոպիտ խախտում և բրիտանական կողմին կոչ են արել մանրակրկիտ հետաքննություն անցկացնել Defender-ի անձնակազմի գործողությունների վերաբերյալ: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ընդգծել էր, որ միջադեպը դասական սադրանք է:

Ընդ որում, հուլիսի 1-ին հայտնի է դարձել, որ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը միտումնավոր Defender էսկադրային ականակիրը ուղարկել է Ղրիմի ափեր՝ Ռուսաստանին սադրելու նպատակով: Այս մասին են վկայում գաղտնի փաստաթղթերը, որոնք հայտնաբերել են Քենթի կոմսության ավտոբուսի կանգառում։