Փուլայի՞ն, թե՞ փաթեթային տարբերակ․ քաղաքացիների և նախարարության միջև «դեղերի պատերազմում» հրադադար կնքվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Դեղերի բացթողնման կարգի փոփոխությունը, որը կառավարությունը ձեռնարկել էր մարտի 1-ից, խաթարեց հայաստանցիների առօրյան, խառնաշփոթ առաջացրեց դեղատներում, բուժհաստատություններում, կառավարությունում: Մեծ իրարանցման առաջին արարը դեղատնային խուճապն էր: Փետրվարի վերջին օրերին տանում էին ամեն ինչ՝ նիմեսիլից մինչև ամենաթանկարժեք հորմոնային միջոցները: Հասարակ դեղամիջոցները՝ սոլպադեին, պենտալգին, տիրոկսին, Հայաստանում տարածված վահանաձև գեղձի խպիպի մյուս դեղամիջոցները այլևս դեղատոմսով էին վաճառվում։ Իսկ մարտի 1-ից, երբ ուժի մեջ մտավ դեղերի դուրս գրման նոր կարգը, դեղերի վաճառքը կտրուկ կանգնեց, դեղատները դատարկվեցին: Փոխարենը, պոլիկլինիկաներում հերթեր գոյացան:

Բացի այդ, նոր կարգը ներմուծվեց իրավական սխալով։ 2016 թվականին ընդունված դեղերի մասին օրենքով Հայաստանում գրանցված մոտ 4700 անուն դեղից դեղատոմսով բացթողնման ենթակա է 2700-ը: Նոյեմբերին կառավարությունը դեղատոմսով դուրս գրման ենթակա դեղամիջոցների ամբողջական ցանկն էր ընդունել, բայց մարտի 1-ից նախարարությունը որոշեց փուլային տարբերակ կիրառել՝ այս պահանջը տարածել հակաբիոտիկների, հորմոնային պրեպարատների և կոդեին պարունակող դեղերի վրա: Հուլիսի 1-ից այն պետք է տարածվեր ներարկումային և հակաուռուցքային դեղերի, իսկ հոկտեմբերի 1-ից՝ դեղատոմսով դուրս գրվող մնացած բոլոր դեղերի նկատմամբ:

«Փուլային» տարբերակը հրապարակվել էր, ցանկը բաժանվել էր դեղատներին և բուժհաստատություններին։ Վերջիններս աշխատում էին այս ցանկով, սակայն իրավական ակտ, որով սահմանվում է նոր կարգը, կառավարությունը դեռ չէր ընդունել: Ստացվում է, Առողջապահության նախարարությունը զբաղված էր ապօրինի գործունեությամբ: «Իրավական հակասություն կա։ Դու նոյեմբերից գրում ես, որ մարտի 1-ից ամբողջ ցանկը ուժի մեջ է մտնում, բայց հիմա նոր, այս շաբաթ պետք է կառավարության որոշում ընդունեն, փոփոխություն անեն ցանկում։ Դիլետանտիզմ է։ Գաղափարը՝ լավ, ճիշտ, բայց հետո, որ արդեն պիտի նախապատրաստեն փուլ առ փուլ, տեսնում են, որ հակասող բաներ կան», – ասում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը։

Այժմ նոր կարգը կասեցված է։ Կառավարության նոր որոշման ընդունումը սպասվում է գործադիրի առաջիկա նիստին։

 

Սյուզան Սիմոնյան