ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը Իրանում ծանոթացել է դեղագործական ձեռնարկությունների արտադրությանը
Տնտեսություն
31.07.2021 | 15:07ԻԻՀ սոցիալական ապահովության ներդրումների ընկերության հրավերով հուլիսի 27-ից 29-ը Թեհրանում էր գտնվում ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանի գլխավորած պատվիրակությունը. տեղեկացնում են Իրանում ՀՀ դեսպանությունից:
Այցի շրջանակներում հայկական պատվիրակությունը ծանոթացավ դեղագործական մի շարք ձեռնարկությունների արտադրությանը: Այնուհետև կողմերի միջև տեղի ունեցան քննարկումներ Հայաստանում դեղագործության ոլորտում ներդրումային ծրագրեր իրականացնելու շուրջ, որի արդյունքում ստորագրվեց համապատասխան արձանագրություն: