Նինոծմինդայի քաղաքապետի թեկնածու է առաջադրվել հայազգի Անիվարդ Մոսոյանը

Լուրեր

11.11.2026 | 18:13
Քննարկվել է ՀՀ դպրոցներում ռուսերենի դասավանդման արդյունավետության բարձրացումը
11.11.2026 | 18:02
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու թույլատրելի մակարդակը գերազանցվել է 5 օր
11.11.2026 | 17:52
Աբու Դաբիում բանակցություններից հետո Ուիթքոֆն ու Քուշները կմեկնեն Պուտինի, ապա Զելենսկիի հետ հանդիպման
11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
11.11.2026 | 17:24
Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների կարևորությունը քննարկվել է ՄԹ դեսպանի և փոխվարչապետի հանդիպմանը
11.11.2026 | 17:19
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 17:17
Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դարձնելու նպատակն ու TRIPP նախագիծը․ Պապոյանը՝ Ժնևում
11.11.2026 | 17:07
«Մարդկանց ժամանակը պետք է խնայել»․ Տիգրան Խաչատրյանը՝ համայնքային կառավարման մասին
11.11.2026 | 16:56
Պուտինը տեղեկացվում է Աբու Դաբիում բանակցությունների ընթացքի մասին․ եվրոպացիների հետ ռուսական կողմը չի շփվել
11.11.2026 | 16:48
Արցախի Կարմիր շուկայի մոտ ականի պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավոր
11.11.2026 | 16:39
ՀԱՊԿ-ը կարձագանքի կազմակերպության աշխատանքներին Հայաստանի չմասնակցելուն․ Պեսկով
11.11.2026 | 16:28
Աբու Դաբիի բանակցություններում Ռուսաստանը և Ուկրաինան պայմանավորվել են ռազմագերիների լայնածավալ փոխանակման շուրջ․ Մեդինսկի
11.11.2026 | 16:20
Արմեն Գրիգորյանը միաձայն ընտրվել է Ստեփանավանի համայնքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը քաղխորհրդի նիստից հետո հայտարարեց առաջիկա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում քաղաքապետերի թեկնածուներին: Իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի հայտարարությամբ` Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետի պաշտոնում առաջադրվել է գործող քաղաքապետ Անիվարդ Մոսոյանի թեկնածությունը: Այդ մասին հայտնում է Aliq.ge-ն։

Անիվարդ (Անի) Մոսոյանը ծնվել է 1974թ. Բոգդանովկայում: 1991թ. ավարտել է թիվ 2 միջնակարգ դպրոցը: 1996թ. ավարտել է Երևանի Տնտեսական-իրավաբանական ինստիտուտի հոգեբանության ֆակուլտետը: 2000թ. ավարտել է Թբիլիսիի Գաենաթիի համալսարանի հոգեբանության և վրաց լեզվի բաժինը: 1994թ.-ից աշխատել է Նինոծմինդա քաղաքի թիվ 3 դպրոցում` որպես վրաց լեզվի ուսուցիչ, 2008 – 2009 թթ. նույն դպրոցի տնօրենն է եղել։

2009-2011թթ. Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ռեսուրս կենտրոնի տնօրեն է եղել: 2014 թվականից եղել է Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոյի պատգամավոր: Տիրապետում է հայերենին, վրացերենին և ռուսերենին: Ամուսնացած է, ունի մեկ որդի և մեկ դուստր:

2017 թվականից Անիվարդ Մոսոյանը զբաղեցնում է Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետի պաշտոնը:

Ավելի վաղ «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը ներկայացրեց Ախալքալաքի քաղաքապետի թեկնածուին: Քաղաքապետի պաշտոնի համար իշխող կուսակցությունից կպայքարի Ախալքալաքի Սակրեբուլոյի գործող պատգամավոր Մելքոն Մակարյանը: