Ադրբեջանը նախատեսում է հայկական Շուշիի բնակչության թիվը հասցնել 25․000-ի

Լուրեր

11.11.2026 | 18:02
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու թույլատրելի մակարդակը գերազանցվել է 5 օր
11.11.2026 | 17:52
Աբու Դաբիում բանակցություններից հետո Ուիթքոֆն ու Քուշները կմեկնեն Պուտինի, ապա Զելենսկիի հետ հանդիպման
11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
11.11.2026 | 17:24
Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների կարևորությունը քննարկվել է ՄԹ դեսպանի և փոխվարչապետի հանդիպմանը
11.11.2026 | 17:19
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 17:17
Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դարձնելու նպատակն ու TRIPP նախագիծը․ Պապոյանը՝ Ժնևում
11.11.2026 | 17:07
«Մարդկանց ժամանակը պետք է խնայել»․ Տիգրան Խաչատրյանը՝ համայնքային կառավարման մասին
11.11.2026 | 16:56
Պուտինը տեղեկացվում է Աբու Դաբիում բանակցությունների ընթացքի մասին․ եվրոպացիների հետ ռուսական կողմը չի շփվել
11.11.2026 | 16:48
Արցախի Կարմիր շուկայի մոտ ականի պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավոր
11.11.2026 | 16:39
ՀԱՊԿ-ը կարձագանքի կազմակերպության աշխատանքներին Հայաստանի չմասնակցելուն․ Պեսկով
11.11.2026 | 16:28
Աբու Դաբիի բանակցություններում Ռուսաստանը և Ուկրաինան պայմանավորվել են ռազմագերիների լայնածավալ փոխանակման շուրջ․ Մեդինսկի
11.11.2026 | 16:20
Արմեն Գրիգորյանը միաձայն ընտրվել է Ստեփանավանի համայնքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 16:16
Դե Բրույնեն թիմակիցների հետ կոնֆլիկտի պատճառով կարող է հեռանալ «Նապոլիից»
Բոլորը

Ադրբեջանը ծրագրում է մինչև 2040 թվականն ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող հայկական Շուշի քաղաքի բնակչությունը հասցնել 25․000-ի։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով հայկական քաղաքի տարածքային պլանավորման ծրագիրը։

Նշվում է, որ Շուշիում նախատեսվում է 750․000 քառակուսի մետր բնակարանային ֆոնդ ստեղծել։ Նախադպրոցական հաստատությունները նախատեսված են լինելու 2․250 մարդու համար, ընդհանուր և միջին ուսումնական հաստատությունները՝ 4․500, պոլիկլինիկան՝ 750, իսկ հիվանդանոցը՝ 86 մարդու համար։ Միաժամանակ, հիշեցնենք, որ Ադրբեջանը Շուշին վերածել է պետական արգելոցի․ Իլհամ Ալիևը ստորագրել է «Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք Շուշիի մասին» օրենքը։
Պաշտոնական Բաքուն ամեն ինչ անում է՝ քաղաքը հայկական հոգևոր, պատմամշակութային ժառանգությունից ու դիմագծից զրկելու համար, հիմա էլ որոշել է փոխել ժողովրդագրական պատկերը։

Հարկ է նկատել, որ նույնիսկ Խորհրդային միության տարիներին Շուշիում 25․000 մարդ չի ապրել։ 1979 թվականի տվյալներով՝ Շուշիում ապրել է 10․784 բնակիչ։

Ակնհայտ է, որ Բաքուն ամեն ինչ անում և անելու է՝ Շուշի հայերի վերադարձին խոչընդոտելու համար։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը նախատեսում է փախստականների վերադարձ, այդ թվում՝ Շուշիի հայ բնակչության, սակայն այդ ուղղությամբ գործնական տեսանելի քայլեր չկան։

Հայկական մշակութային կոթողները դիմագծից զրկելուց զատ՝ ադրբեջական իշխանությունները ոչնչացնում են նաև Շուշիի հայ բնակիչներին պատկանող տները։ Մասնավորապես, համացանցում կան բազմաթիվ լուսանկարներ և տեսանյութեր, թե ինչպես են ադրբեջանցիները քանդում հայերի բնակելի շենքերն ու տները։
Հավելենք, որ չնայած Ադրբեջանի իշխանությունների՝ հայկական Շուշիի հետ կապված մեծ պլաններին՝ որպես այդպիսին, ադրբեջանցի բնակչության վերադարձի գործնական քայլեր դեռ չկան։

Էմմա Չոբանյան