Զոհեր պատերազմից հետո. վեց ամսվա ընթացքում խաղաղ պայմաններում 29 զինծառայող է մահացել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայկական զինված ուժերում ոչ մարտական գործողությունների հետևանքով մահացությունների բարձր ցուցանիշը շարունակում է պահպանվել:

2021 թվականի հունվար-հունիս ամիսներին Հայաստանում և Արցախում գրանցվել է 29 զինծառայողի մահվան դեպք, որից միայն երեքն է թշնամու կրակոցից: Այս տեղեկությունը հավաքագրել է Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակը՝ մանրամասնելով, որ մահվան դեպքերից 9-ը ավտովթարի, 8-ը՝ առողջական խնդիրների, 4-ը՝ դժբախտ պատահարի, ևս 4-ը՝ ինքնասպանության, իսկ 1-ը՝ սպանության հետևանքով են եղել:

Նշենք, որ հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահացած 3 զինծառայողներից 2-ը, ըստ ՀՔԱՎ-ի, վիրավորում էին ստացել 44-օրյա պատերազմի ընթացքում՝ 2020 թվականի հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին, և մահացել 2021 թվականին։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը նշում է՝ պաշտոնական տեղեկությունները, թե այս կամ այն զինծառայողն ինքնասպանություն է գործել, հաճախ այնքան էլ իրականությանը չեն համապատասխանում: Ըստ իրավապաշտպանի՝ սպանությունները երբեմն որակվում են ինքնասպանություն: 2021 թվականի մահվան դեպքերի մեծ մասը բաժին է ընկնում մայիսին: Մահացած 29 զինծառայողներից 16-ը պայմանագրային ժամկետային զինծառայողներ են, 7-ը՝ պարտադիր ժամկետային, 2-ը՝ պահեստազորային, 3-ը՝ սպա, իսկ 1-ը՝ ենթասպա։

Ժաննա Ալեքսանյանն ասում է՝ անգամ 44-օրյա պատերազմից հետո զինվորը պետության ղեկավարության կողմից որպես մարդ և որպես հայրենիքի պաշտպան չի արժևորվում:

ՀՔԱՎ Խաղաղաշինական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանն առաջնային լուծում պահանջող խնդիրներից մեկն էլ համարում է այն, որ բանակում շարունակում են ծառայել պատերազմին մասնակցած զինվորները, որոնք մարտական գործողությունների ընթացքում հոգեբանական խնդիրներ են ձեռք բերել: Պաշտպանական գերատեսչությունը միշտ չէ, որ հանրությանը տեղեկացնում է ոչ մարտական պայմաններում գրանցված մահվան դեպքերի մասին:

ՀՔԱՎ-ը պարզել է, որ 2021 թվականին մահացած 29 զինծայողներից միայն 12-ի մահվան մասին է տարածվել պաշտոնական հաղորդագրություն, մյուս 17 դեպքերից 1 դեպքի մասին տեղեկություն է տարածվել միայն լրատվամիջոցներով, իսկ 16 դեպքի մասին ընդհանրապես հաղորդագրություն չի տարածվել:

Նշենք, որ պատերազմից հետո նաև զինծառայողների անհետ կորելու 3 դեպք է գրանցվել: Ժամկետային զինծառայող Նորիկ Մկրտչյանը մայիսի 18-ին ինքնակամ լքել էր Վարդենիսի զորամասը։ Նրան գտնելու մասին տեղեկություն դեռևս չկա։ Իսկ հուլիսի 14-ին Սյունիքի Սև լճի հատվածում կորել էր կապը զինծառայողներ Արթուր Նալբանդյանի և Արամայիս Տոռոզյանի հետ։ Մինչ օրս նրանք չեն հայտնաբերվել, ՊՆ-ն չի բացառել նրանց գերեվարումը ադրբեջանցիների կողմից։ Զինծառայողները եղել են առանց զենքի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան