Կա՛մ անվճար պատվաստում, կա՛մ վճարովի թեստ․ ուսուցիչները՝ երկընտրանքի առաջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 16:48
Արցախի Կարմիր շուկայի մոտ ականի պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավոր
11.11.2026 | 16:39
ՀԱՊԿ-ը կարձագանքի կազմակերպության աշխատանքներին Հայաստանի չմասնակցելուն․ Պեսկով
11.11.2026 | 16:28
Աբու Դաբիի բանակցություններում Ռուսաստանը և Ուկրաինան պայմանավորվել են ռազմագերիների լայնածավալ փոխանակման շուրջ․ Մեդինսկի
11.11.2026 | 16:20
Արմեն Գրիգորյանը միաձայն ընտրվել է Ստեփանավանի համայնքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 16:16
Դե Բրույնեն թիմակիցների հետ կոնֆլիկտի պատճառով կարող է հեռանալ «Նապոլիից»
11.11.2026 | 16:08
Աշխարհում պարենի գները նվազել են, բայց շաքարավազը շարունակում է թանկանալ․ ՄԱԿ-ը զգուշացնում է պարենային նոր ռիսկերի մասին
11.11.2026 | 15:58
Իսպանիայում բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ է
11.11.2026 | 15:49
Փաշինյանն ու Չեռնոգորիայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունն ու տարածաշրջանային հաղորդուղիների զարգացումը
11.11.2026 | 15:38
Իրանի հարցով Թրամփի ու Նեթանյահուի միջև տեղի է ունեցել «իսկական դժոխային վեճ»․ Ynet
11.11.2026 | 15:29
Դսեղի «Aura Village» հյուրանոցում և երկու այլ վայրում ապօրինի ջրօգտագործման դեպքեր են բացահայտվել․ տուգանքները՝ 3,6 մլն դրամ
11.11.2026 | 15:20
Իտալիայի Ա Սերիայի առաջատարը նոր պայմանագիր է կնքել Մուսոլինիի ծոռի հետ
11.11.2026 | 15:10
ՔՊ-ն Եղեգնաձորում զիջեց «Հանրապետությանը» // Բողոքի նամակ ԵՄ-ին՝ Արսեն Գևորգյանի մահվան հետ կապված․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 15:01
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՔԿԾ-ն ժամանակագրություն է հրապարակել
11.11.2026 | 15:01
Ուկրաինան մերժել է Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները փոխելու՝ ԱՄՆ-ի առաջարկը. The Telegraph
11.11.2026 | 14:50
Արսեն Գևորգյանին ոչ թե բժիշկ, այլ բուժակ է զննել, իսկ շտապօգնությունը ուշ է ժամանել․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նոր ուսումնական տարում դասապրոցեսն առկա ձևաչափով և առանց դասարանների բաժանման կազմակերպելու համար ուսումնական հաստատությունների աշխատակիցների շրջանում կորոնավիրուսի դեմ պատվաստման մակարդակը պետք է լինի առնվազն 60-70%: Այս եզրահանգմանն են եկել ԿԳՄՍ և առողջապահության նախարարի պաշտոնակատարները համաճարակային իրավիճակը քննարկելու և նոր ուսումնական տարում դասապրոցեսի կազմակերպման հնարավոր տարբերակները նախորոշելու նպատակով օրերս կայացած հանդիպման ժամանակ։

ԿԳՄՍՆ Հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը տեղեկացնում է՝ շրջաբերականով դիմել են հանրապետության դպրոցներին՝ հորդորելով պատվաստված ուսուցիչների բարձր տոկոս ապահովել։

Հարցին՝ արդյո՞ք պետությունը կհոգա ուսուցիչների թեստավորման ծախսերը, նախարարության ներկայացուցիչը պատասխանեց, որ նման ծրագիր չկա, ուստի ուսուցիչների համար նաև ֆինանսական տեսանկյունից ձեռնտու կլինի պատվաստվելը։ Նրա խոսքով՝ ուսուցիչներին պատվաստվել հորդորելու հարցում որոշիչ դեր ունեն դպրոցների տնօրենները։

Երևանի թիվ 54 դպրոցի տնօրեն Մարտին Վարդանյանը փաստում է՝ ուսուցիչների մեծ մասը պատրաստակամ է պատվաստվելու հարցում։ Երևանի թիվ 46 դպրոցի տնօրեն Արմեն Աբգարյանն էլ իր հերթին է վկայում՝ որոշ ուսուցիչների հապաղումը պայմանավորված է պատվաստանյութի ցանկալի տեսակին սպասելու հանգամանքով միայն։

Նույն դպրոցի ուսուցչուհիներ Վարդուհի Ղարիբյանն ու Մարիամ Առաքելյանն ընդգծում են՝ նախընտրելի է պատվաստվելը, քան թեստավորվելը, քանի որ ՊՇՌ հետազոտության արդյունքը մի քանի օր անց կարող է փոխվել։

Իսկ ահա Երևանի թիվ 12 հիմնական դպրոցի ուսուցչուհի Արփենիկ Հովակիմյանն ասում է՝ ուսուցիչների զգալի մասը պատվաստվելու հարցում անորոշության մեջ է։ Նա նկատում է՝ ուսուցիչներին փաստի առաջ են կանգնեցնում․ թեստի համար վճարելու ունակ չեն լինի, ուստի ստիպված կլինեն պատվաստվել՝ անգամ կամքին հակառակ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան