Մարտական գործողությունների մասնակից կամ 2 և ավելի երեխա ունեցող ուսանողները կօգտվեն աջակցությունից․ նախագիծ

Լուրեր

14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
Բոլորը

ՀՀ ազգային ժողովում քննարկվում է  կառավարության ներկայացրած «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է ուսանողների առանձին խմբերի ներառել ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցում ստացողների շարքում, ԱԺ-ում ներկայացրեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը:

«Օրենքի ընդունմամբ, Սահմանադրության պահանջներին համապատասխան՝ իրավական հիմք և լիազորող նորմեր կապահովվեն՝ հնարավորություն ընձեռելով կառավարության որոշմամբ մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում սահմանել սովորողների առանձին խմբեր, որոնք կարող են լրիվ կամ մասնակի օգտվել պետության կողմից տրամադրվող նպաստից»,- նշեց փոխնախարարը:

Գործող կարգերով պետության կողմից ուսման վճարի փոխհատուցումից օգտվում են ուսումնական տարվա արդյունքներով բարձր առաջադիմություն ունեցող սովորողները, օրենքով նախատեսված սոցիալական խմբերի ուսանողները, անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող ընտանիքների ուսանողները, սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ուսանողները: Փոխնախարարի խոսքով՝ բաց օրենքով սահմանված շրջանակից, սովորողների այլ խմբերին ուսման վարձի փոխհատուցում հատկացնելու անհրաժեշտությունը պայմանավորված է երկրում հայտարարված արտակարգ դրությամբ և 44-օրյա ռազմական գործողությունների հետևանքով:

«Պետության կողմից ֆինանսական աջակցություն տրամադրելու համար օրենքում ավելացվել են սովորողների առանձին խմբեր՝ մարտական գործողություններին մասնակից կամ կամ երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողներ:

Սահմանվել են նաև տրվող նպաստների հետ կապված հարաբերությունները, չափերը, համապատասխանաբար կամրագրվեն առաջադիմության շեմերը՝ ՄՈԳ-երը: «Ներկայումս սահմանել ենք ՄԿՈՒ համակարգում՝ 60 տոկոս ՄՈԳ, բակալավրիատում՝ 70 տոկոս և մագիստրատուրայում՝ 80 տոկոս:

Նախագծի ընդունման պարագայում նախատեսվում է, որ որոշակի առաջադիմության դեպքում ուսման վարձի մասնակի փոխհատուցումից այս տարի կօգտվի մոտ 4 000 ուսանող՝ բուհական և ՄԿՈՒ համակարգի, 2022 թվականին օգտվողների թիվը կկազմի 6 800, 2023-ին՝ 6 000, 2024-ին՝ 4 600»,- նշեց Թռչունյանը:

Նշենք, որ «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 75 «կողմ» ձայն:

Մանրամասները՝ տեսանյութում: