Պետք է հրավիրել Փաշինյանին, Զինված ուժերի ղեկավարներին, քննարկել իրավիճակը. Նաիրա Զոհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ԱԺ արտահերթ նիստում հանդես եկավ առաջարկով. արտահերթ նիստից հետո հրավիրել հրատապ նիստ՝ վարչապետի պաշտոնակատարի, ԶՈՒ-ի, ՊՆ-ի ղեկավար մարմինների հետ քննարկելու սահմանային իրավիճակը:

«Սահմանային լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին դեռ շարունակվում է: Նախօրեին ես հրապարակավ դիմել էի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ առաջարկելով հրավիրել արտակարգ նիստ և քննարկել այն իրավիճակը, որ այսօր տեսնում ենք սահմանին: Երեկ Վարդենիսում անօդաչուներ էին թռչում, մենք ունենք երեք զոհ, ցավակցում եմ զոհերի ընտանիքին: Եվ ասել, թե Ադրբեջանը պահելու է գրավոր և բանավոր պայմանավորվածությունները, մեծ բլեֆ է»,- նշեց Զոհրաբյանը:

Պատգամավորը հավելեց, որ իր առաջարկը մնում է ուժի մեջ, պնդեց, որ արտահերթ նիստից հետո պետք է հրավիրել նիստ, հրավիրել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, Զինված ուժերի, Պաշտպանության նախարարության ղեկավար մարմիններին, և, եթե անհրաժեշտություն կա, փակ ֆորմատով քննարկել ստեղծված իրավիճակը: Նա նշեց՝ առաջիկայում Մոսկվայում սպասվում են եռակողմ, բավականաչափ բարդ բանակցություններ:

«Հիմա իսկապես կոնսոլիդացվելու, միասնական քայլերով թուրք-ադրբեջանական տանդեմին գրագետ, համախմբված, ճիշտ քայլերով հակադարձելու ժամանակն է»,- ասաց Զոհրաբյանը՝ շեշտելով, որ Ադրբեջանը  խախտում է գրավոր և բանավոր բոլոր պայմանավորվածությունները:

Մանրամասները՝ տեսանյութում: