Հրազդան գետից մահացած դուրս բերված 26-ամյա երիտասարդի քույրը պնդում է` նրան սպանել են. «Ժամանակ»

Լուրեր

13.11.2026 | 13:45
Ռուսական կողմը հայտնել է ուկրաինական ամենազանգվածային՝ ավելի քան 1000 ԱԹՍ-ի գրոհի մասին
13.11.2026 | 13:36
ՔՊ-ն երեք համայնքում մրցակից չունի․ ցուցակները գլխավորում են գործող համայնքապետերը
13.11.2026 | 13:33
Առաջիկա օրերին եղանակը կտաքանա․ լեռնային շրջաններում գիշերը ձյուն կտեղա
13.11.2026 | 13:28
Թուրք պաշտոնյաները Կարսի շրջանում ծանոթացել են Թուրքիա-Հայաստան երկաթուղու շինաշխատանքներին
13.11.2026 | 13:21
«Զվարթնոց» ժամանող 2 չվերթ չեղարկվել է, 3-ը ուշանում է
13.11.2026 | 13:11
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել ու պարտվել է Անիշ Գիրիին
13.11.2026 | 13:00
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը կանչվել է ԱՄՆ Կոնգրես՝ լրտեսության մեջ կասկածվող չինուհու հետ կապերի պատճառով
13.11.2026 | 12:51
Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ այն ենթադրում է նաև պաշտպանական ոլորտում համագործակցություն
13.11.2026 | 12:40
«Ուժեղ Հայաստանը» նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններում միայն մեկ համայնքում է առաջադրվել
13.11.2026 | 12:29
Ուկրաինայի շրջաններին ռուսական հարվածների հետևանքով զոհեր կան
13.11.2026 | 12:21
ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Սևանավանք» արծաթե հուշադրամը
13.11.2026 | 12:10
Ավտոբուսի վարորդը ղեկին մահացել է // Եվրոպացի առաջնորդները ՀՀ-ի վերաբերյալ հայտարարություն են տարածել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 12:05
Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 11:55
Թրամփը հայտարարել է, որ Պարսից ծոցի դաշնակիցները խնդրել են իրեն՝ զերծ մնալ Իրանին հետագա հարվածներից
13.11.2026 | 11:46
Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան
Բոլորը

«Ժամանակ» օրաթերթը գրում է.

Փետրվարի 23-ին Հրազդան գետից մահացած դուրս բերված 26-ամյա Վարդան Մնացականյանի քույրը՝ Մերի Մնացականյանը, պնդում է, որ եղբայրը ինքնասպան չի եղել, նրան սպանել են: Վարկածներ հարազատները չունեն, սակայն հերքում են «աղջկա համար ինքնասպանության գնալու շրջանառվող վարկածը»։ Վերջերս գրել էինք, որ Վարդան Մնացականյանը աշխատում էր «Ռոսիա» տոնավաճառում և դեպքին նախորդած օրը կոնֆլիկտ էր ունեցել տոնավաճառի անվտանգության աշխատակիցներից մեկի հետ ու այլևս աշխատանքի չէր գնացել: Դրանից հետո գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Սիլ» կոնցեռնը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ Վարդան Մնացականյանը արդեն տևական ժամանակ է՝ չի աշխատում կոնցեռնի որևէ կազմակերպությունում»։ Քույրը, հերքում է այս հայտարարությունը. «Ոնց չէր աշխատում։ Վարդանը երկար տարիներ է՝ այդտեղ է աշխատում։ Ինքը մաքրության գծով պատասխանատուն էր, տնտեսվար էր։ Մտեք «Ռոսիա» ու ցանկացածին հարցրեք, թե ով էր Վարդանը։ Ոչ թե ախրանային, այլ ցանկացած աշխատողի հարցրեք, թե Վարդանը ում հանդեպ ինչպես է եղել։ Ես կարծում եմ, որ գրանցման հետ կապված գուցե ինչ-որ խնդիր է եղել, դրա համար են ասում, որ չի աշխատել իրենց մոտ (նկատի ունի, որ գրանցված աշխատող չի եղել, դրա համար էլ հերքում են Վարդանի՝ «Ռոսիա» տոնավաճառում աշխատելու փաստը)»։

Առավել մանրամասն`թերթի այսօրվա համարում: