3 տարվա ընթացքում նո՞ր հասկացաք, որ կադրերի խնդիր կա, ու մարդիկ ցածր աշխատավարձ են ստանում․ Աբգարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
Բոլորը

Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանն այսօր ավագանու արտահերթ նիստում քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման որոշման նախագծի վերաբերյալ տարակուսանք հայտնեց։ Նրա համար տարօրինակ է, թե ինչո՞ւ են այս նախագիծը հիմա բերել քննարկման:

«Երեք տարի է՝ խնդիրը կա, 3 տարվա ընթացքում նո՞ր հասկացաք, որ կադրերի խնդիր կա, ու մարդիկ ցածր աշխատավարձ են ստանում: Մնացինք երեք տարի ու հիմա հարցը բերվեց արտահերթ նիստով, ինչը շատ տարօրինակ է, որովհետև արտահերթ նիստի գաղափարը քաղաքի համար հրատապ հարցերին պետք է վերաբերի։ Ինչո՞ւ հիմա, այն էլ ավագանու արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում բերել աշխատավարձերի բարձրացման նախագիծ, գումարած այս ծանր վիճակը, որում հիմա մեր հանրապետությունն է գտնվում, երբ բոլորիս հայացքն ուղղված է դեպի սահման։ Նման օրակարգ բարձրացնելը տարակուսելի է ինձ համար և կարծում եմ՝ հրատապության մասին պարզաբանելու կարիք ունեք։ Ինչո՞ւ շտապ, կարո՞ղ է սեպտեմբերին ավագանին լուծարելու մտադրություն կա, օրինակ՝ վարչատարածքային փոփոխության միջոցով լուծարելու ծրագիր կա և հիմա հրատապ ուզում եք այս աշխատավարձերի հարցը լուծել, նոր անել լուծարումը։ Ինձ շատ են գրում և հարցնում՝ կարո՞ղ է ուզում են ցրել ավագանին»։

Մանրամասները՝ տեսանյութում: