ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այցելել են զինվորական հոսպիտալ․ ինչ են նրանք արձանագրել

Լուրեր

11.11.2026 | 18:02
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու թույլատրելի մակարդակը գերազանցվել է 5 օր
11.11.2026 | 17:52
Աբու Դաբիում բանակցություններից հետո Ուիթքոֆն ու Քուշները կմեկնեն Պուտինի, ապա Զելենսկիի հետ հանդիպման
11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
11.11.2026 | 17:24
Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների կարևորությունը քննարկվել է ՄԹ դեսպանի և փոխվարչապետի հանդիպմանը
11.11.2026 | 17:19
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 17:17
Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դարձնելու նպատակն ու TRIPP նախագիծը․ Պապոյանը՝ Ժնևում
11.11.2026 | 17:07
«Մարդկանց ժամանակը պետք է խնայել»․ Տիգրան Խաչատրյանը՝ համայնքային կառավարման մասին
11.11.2026 | 16:56
Պուտինը տեղեկացվում է Աբու Դաբիում բանակցությունների ընթացքի մասին․ եվրոպացիների հետ ռուսական կողմը չի շփվել
11.11.2026 | 16:48
Արցախի Կարմիր շուկայի մոտ ականի պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավոր
11.11.2026 | 16:39
ՀԱՊԿ-ը կարձագանքի կազմակերպության աշխատանքներին Հայաստանի չմասնակցելուն․ Պեսկով
11.11.2026 | 16:28
Աբու Դաբիի բանակցություններում Ռուսաստանը և Ուկրաինան պայմանավորվել են ռազմագերիների լայնածավալ փոխանակման շուրջ․ Մեդինսկի
11.11.2026 | 16:20
Արմեն Գրիգորյանը միաձայն ընտրվել է Ստեփանավանի համայնքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 16:16
Դե Բրույնեն թիմակիցների հետ կոնֆլիկտի պատճառով կարող է հեռանալ «Նապոլիից»
Բոլորը

Այսօր Գեղարքունիքում վիրավորում ստացած զինծառայողները հոսպիտալում Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներին հաստատել են, որ իրենք կանխում են ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ գյուղերի ուղղությամբ արձակվող կրակոցները և կատարում են ՀՀ քաղաքացիական բնակչության անմիջական պաշտպանության գործառույթ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՄԻՊ Արման Թաթոյանը։

Նա գրառման մեջ կարդում ենք․ «Մասնավորապես, այսօր՝ 2021 թվականի հուլիսի 28-ին Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են զինվորական հոսպիտալ և տեսակցել Գեղարքունիքի մարզի Սոթքից մինչև Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի հրահրած կրակոցներից վիրավորում ստացած զինծառայողներին:

Այցի ընթացքում տեղի են ունեցել առանձնազրույցներ: Զինծառայողները տեղեկացրել են, որ ադրբեջանական զինված ուժերը վերջին օրերքին կրակոցներ են արձակում հայկական դիրքերի և մոտակա գյուղերի ուղղությամբ: Զինծառայողները հայտնել են նաև, որ հուլիսի 28-ին՝ ժամը 03:40-04:00-ի սահմաններում, ադրբեջանական կողմի կրակոցներն ավելի ինտենսիվ են դարձել:

Ընդ որում, ադրբեջանական զինծառայողները կիրառել են տարբեր տրամաչափի զինատեսակներ, այդ թվում՝ ականանետներ, դիպուկահար հրացաններ, գնդացիրներ և այլն:
Ադրբեջանական զինծառայողները թիրախավորել են հայկական դիրքերի հարևանությամբ գտնվող քաղաքացիական բնակավայրերը` Գեղարքունիքի գյուղերը, որոնց պաշտպանության արդյունքում էլ հայ զինծառայողները ստացել են տարբեր վիրավորումներ:

Այցի ընթացքում ուսումնասիրվել են վիրավորում ստացած զինծառայողների բժշկական փաստաթղթերը, նրանց առողջական վիճակը քննարկվել է հոսպիտալի բուժանձնակազմի հետ:Զինծառայողները ստացել են տարբեր վիրավորումներ (ուսահոդի, դեմքի, ազդրի և այլն), չորս զինծառայողներից մեկի վիճակը բժիշկները գնահատել են թեթև ծանրության, երկուսինը՝ միջին, մյուսինը՝ ծանր:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ամփոփվում են հավաքագրված տեղեկությունները: Զինծառայողների առողջական վիճակը Պաշտպանի աշխատակազմի անմիջական ուշադրության ներքո է:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ նշում է, որ ադրբեջանական զինված ուժերի ծառայողների կրակոցներն արձակվում են ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ, այդ թվում՝ գյուղերի ուղղությամբ: Փաստերը հաստատում են, որ ադրբեջանական կրակոցներն ամեն անգամ հնարավոր է լինում կանխել միայն ՀՀ զինված ուժերի պատասխան կրակոցների շնորհիվ, ովքեր պաշտպանում են մեր բնակիչների իրավունքները, կյանքն ու խաղաղությունը:

Մարդու իրավունքների պաշտպանի գնահատմամբ՝ այս պայմաններում ադրբեջանական իշխանությունները կրում են այսօրվա կրակոցներով բնակիչների իրավունքների խախտումների, ՀՀ 3 զինծառայողների սպանությամբ նրանց իրավունքները խախտելու և վիրավորում ստացածների առողջությանը հասցված վնասի համար»։