Նյու Յորքի ղեկավարությունը 100 $ կվճարի կորոնավիրուսի դեմ պատվաստվողներին
Քաղաքականություն
28.07.2021 | 23:29Նյու Յորքի իշխանություններն ուրբաթ օրվանից 100 դոլար են առաջարկում բոլոր այն անձանց, ովքեր կստանան կորոնավիրուսի պատվաստանյութի առաջին չափաբաժինը: Այս մասին ասված է քաղաքապետարանի թվիթերյան էջում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ուրբաթ օրվանից ստացե՛ք COVID-19-ի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժինը քաղաքային կենտրոնում և ստացե՛ք 100 դոլար: Ամեն ինչ պարզ է»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Քաղաքային առողջապահական խորհուրդը հայտնել է, որ ներկայումս ամբողջությամբ պատվաստված է նյույորքցիների 54,4%-ը, մասնակի՝ 4,8%-ը։