Սերժ Սարգսյանը ժամանակին կողմ է եղել Մեղրիի փոխանակման տարբերակին՝ ասելով՝ «ի՞նչ վատ տարբերակ է որ»․ Արամ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.07.2026 | 22:44
Աշխարհի առաջնությունների պատմության մեջ առաջին անգամ ֆուտբոլիստի կարմիր քարտը չեղարկվել է
05.07.2026 | 20:00
Վերջին շրջանում բախվել եմ մեծ ծավալի ատելության խոսքի, տարանջատումն ավելի է խորացել․ արցախցի բլոգեր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.07.2026 | 16:43
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
05.07.2026 | 15:19
«Ռեալը» հայտարարեց ևս մեկ տրանսֆերի մասին
05.07.2026 | 14:36
«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները
05.07.2026 | 14:04
Օդի ջերմաստիճանը կնվազի
05.07.2026 | 13:25
ԱԱ-2026. Մբապեի գոլը Ֆրանսիային դուրս է բերել քառորդ եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.07.2026 | 13:17
Սահմանադրությունը պետք է լինի յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
05.07.2026 | 13:06
Ավտոքարշակում հրդեհ է բռնկվել․ 8 մարդատար ավտոմեքենայից 4-ն ամբողջությամբ այրվել է
05.07.2026 | 12:54
Առանձնատանը կից շոգեբաղնիքում հրդեհ է բռնկվել․ դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ
05.07.2026 | 12:36
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
05.07.2026 | 12:05
Միշուստինը Եկատերինբուրգում բանակցություններ կվարի Փաշինյանի հետ
05.07.2026 | 11:46
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում հուլիսի 5-ին
05.07.2026 | 11:23
Սահմանադրության ուժը պայմանավորված է նրա նկատմամբ հասարակության վստահության աստիճանով․ ՍԴ նախագահի ուղերձը
05.07.2026 | 10:52
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ Վահագն Խաչատուրյան
Բոլորը

 «Ելք» խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Արամ Սարգսյանը Factor.am-ի հետ զրույցում բացահայտում է, որ ժամանակին ԼՂ խնդրի լուծման հարցում Սերժ Սարգսյանը կողմ է եղել Մեղրիի փոխանակման տարբերակին։ «Սկզբից Ռոբերտ Քոչարյանը համոզում էր ինձ, որ դա լավ տարբերակ է և այդ տարբերակին կողմ են եղել թե՛ Կարեն Դեմիրճյանը, թե՛ Վազգեն Սարգսյանը»,- պատմեց ՀՀ նախկին վարչապետը՝ հավելելով, որ բարեբախտաբար իր ձեռքն է ընկել Վազգեն Սարգսյանի օրագիրը, որտեղ վերջինս գրառել է, որ ինքն ու Դեմիրճյանը դեմ են Մեղրիի փոխանակման տարբերակին։

Հարցին՝ Սերժ Սարգսյանն այդ ժամանակ կո՞ղմ է եղել, թե՞ դեմ Մեղրիի փոխանակման տարբերակին, Արամ Սարգսյանն ասաց, որ նա փորձել է իրեն համոզել․ «Սերժ Սարգսյանն առանձին իմ հետ զրույցում ասաց՝ ի՞նչ վատ տարբերակ է որ»։

Անդարդառնալով այսօր խորհրդարանում ընդունված «Ազգային անվտանգության խորհրդի» մասին վիճահարույց օրենքին՝ Արամ Սարգսյանն ասաց, թե անհեթեթ կառույց է ձևավորվում, հաշվի չի առնվում անցումը խորհրդարանական կառավարման մոդելին՝ ամբողջությամբ լծակները թողնելով մեկ մարդու քմահաճույքին: «Պատկերացրեք՝ «Մարտի 1-ի» նման դեպքեր են, իսկ Հայաստանի քաղաքական համակարգում բացառված չի, որ կարող են նման դեպքեր լինել, վարչապետը, իր էդ փոխնախարարներով, փոխվարչապետներով, ՊՆ նախարարով և անվտանգության պետերով ի՞նչ որոշում պիտի կայացնի։ Էդ մարդիկ զինվորական են, էդ մարդիկ հրամանի տակ մարդիկ են։ Իրենք պիտի կատարեն վարչապետի հրամանը, որը գերագույն գլխավոր հրամանատար է։ Իրենք տեսակետ ասելու փաստացի իրավունք էլ չունեն»,- նկատեց Սարգսյանը։

Արամ Սարգսյանի խոսքով՝ իր վարչապետության ժամանակ նախկին անվտանգության խորհրդի կազմը լուրջ փորձություններ է անցել, ինչին նաև ինքն է մասնակից եղել «Հոկտեմբերի 27»-ից հետո։ «Իհարկե, այն ևս կրում էր ձևական բնույթ նախագահի համար։ Բայց նույնիսկ էդ պարագայում լուրջ խնդիրներ են առաջացել «Հոկտեմբերի 27»-ից հետո, որոնցում էդ անվտանգության խորհուրդը գործել է»,- պատմեց Սարգսյանը՝ մանրամասնելով, որ, օրինակ, երբ Ռոբերտ Քոչարյանը խնդիր դրեց Մեղրիի փոխանակման տարբերակով Ղարաբաղի հիմնահարցի ուծման, ԱԱԽ-ում մոտեցումները եղան տարբեր ու քննարկումը շարունակություն չունեցավ։

«Քանի որ վարչապետը ես էի, այլ տեսակետ էի ասում, պաշտպանության նախարարն այլ տեսակետ ուներ, հաջորդ նիստն այլևս չարեց։ Իշխանության այն բևեռները, որոնք որոշակի լծակներ ունեին, կարողանում էին ալտերնատիվ տեսակետ ասել։ Էս պարագայում, երբ միայն վարչապետն է, իր ենթակա նախարարներով և փոխնախարարներով, ալտերնատիվ տեսակետ ասողներ չեն լինելու»,-ընդգծեց Սարգսյանը։

Վերջինս, սակայն, նաև համոզված է, որ եթե ԼՂ խնդրի լուծման գործընթացում զիջումների անհրաժեշտություն ծագի, Սերժ Սարգսյանը խնդիրը միայնակ չի լուծելու. «Անգամ եթե ուժային գործողությունների դիմելու խնդիր լինի, ինքն ուզելու է, որ այդ պատասխանատվությունը Արա Բաբլոյանն ու գործող նախագահը կիսեն»։

Մանրամասները դիտեք Արամ Սարգսյանի հետ Factor.am-ի հարցազրույցում։

Մարինե Խառատյան