ՍԴ դատավորը՝ արտաքին ճնշումների, ԱԺ-ի լեգիտիմության, Քոչարյանի մեղադրանքի հոդվածի հակասահմանադրականության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ն զրուցել է Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանի հետ

-Պարո՛ն Շաթիրյան, երբ ՍԴ-ն որոշեց ուժի մեջ թողնեց հունիսի 20-ի ընտրությունների արդյունքները, ընդդիմադիր ուժեր՝ Քոչարյանի թևը հատկապես, ձեզ մեղադրեց կողմնապահության մեջ, թե քաղաքական ճնշման ներքո է այդ որոշումը կայացվել։ Երբ նրա՝ Քոչարյանի արդարացմանը նպաստող որոշում կայացվեց, ձեզ մեղադրեցին նախկիններին ծառայելու մեջ։ ՍԴ-ն հիմա ո՞ւմ բաստիոնն է` նախկինների՞, թե՞ ներկաների։

-Հասկանալի է, որ հանրային հնչեղություն ունեցող գործերով, առավել ևս՝ այնպիսի գերզգայուն հարցերում, ինչպիսիք են ընտրությունները, ընտրական գործընթացը, Սահմանադրական դատարանի որոշումները արժանացել և արժանանալու են ոչ միանշանակ գնահատականի։ Մոտեցումները կարող են տարբեր լինել։ Այս առումով իմ մոտեցումը հետևյալն է՝ Սահմանադրական դատարանը ապաքաղաքական է, և որպես Բարձր դատարան՝ դատարանի յուրաքանչյուր դատավոր․․․ առնվազն իմ մասով կարող եմ փաստել, պետք է առաջնորդվի և յուրաքանչյուր հարցով առաջնորդվում է․․․ առնվազն իմ մասով եմ ասում՝ առաջնորդվում եմ բացառապես իմ ներքին համոզումով՝ տուրք չտալով արտաքին ճնշումներին։ Եկեք արտաքին ճնշումները մեկնաբանենք լայն առումով՝ անշուշտ կլինեն թե՛ կշտամբանքներ, թե՛ գովեստներ։ Կարծում եմ՝ կարիք չկա ծայրահեղությունների մեջ ընկնել և տուրք տալ դրանցից յուրաքանչյուրին։

-Դուք ընտրությւոնների արդյունքների չեղարկման պահանջով ՍԴ-ում քննվող գործով զեկուցող դատավորն էիք։ Ընտրություններն անվավեր ճանաչելու հիմքերն ինչպիսի՞ն էին։ Կարո՞ղ եք հայտարարել, որ ձևավորված խորհրդարանը լեգիտիմ է։

-Լեգիտիմության հետ կապված գնահատականներից զերծ կմնամ, բայց քանի որ Ձեր հարցը մեծ հաշվով վերաբերվում էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի «Թիվ 184 Ա» որոշմանը, և ըստ այդմ՝ մանդատների բաշխմանը, ապա արձանագրեմ, որ Սահմանադրական դատարանը իր «16-06» որոշման մեջ անդրադարձել է նաև մանդատների բաշխման հարցին, նկատի ունենալով Ընտրական օրենսգրքի կանոնակարգումները։ Հիմք ընդունելով այդ կանոնակարգումները, արձանագրվել է, որ եթե մի փոքր պարզ ձևով նշեմ, ապա մանդատները ճիշտ են բաշխվել։ Հիմա՝ որքանով է մանդատների բաշխման կարգը սահմանադրական, սա արդեն այլ խնդիր է։

-«Մարտի 1»-ի գործով ՍԴ դիմումին և կայացված որոշմանն անդրադառնանք․ Սահմանադրության 300․1 հոդվածը ճանաչվեց հակասահմանադրական։ Հայտնի է՝ դա հիմք դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանն արդարացվի։ Վենետիկի հանձնաժողովից, ՄԻԵԴ-ից սպասվում էին խորհրդատվական կարծիքներ։ Լույս սփռենք նաև այս թեմայի վրա․ ինչպիսի՞ն էին այդ կարծիքները, և ինչո՞ւ ՍԴ-ն այդ եզրակացությանը եկավ։

–Տեսեք՝ ինչպիսին էին այդ կարծիքները․․․ նկատի ունեմ՝ «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողովի» կամ մեզ հայտնի՝ Վենետիկի հանձնաժողովի և ՄԻԵԴ-ի դիրքորոշումները, էս առնչությամբ՝ Սահմանադրական դատարանը իր վերաբերելի որոշման մեջ, դատարանի և Հանրապետության երկրորդ նախագահի դիմումների հիման վրա որոշակի դատողություններ արտացոլել է, թե ինչ դիրքորոշումներ կան հարցի առնչությամբ, նկատի ունեմ՝ Քրեական օրենսգրքի արդեն նախկին՝ 300․1 հոդվածը, որը վերաբերվում էր սահմանադրական կարգը տապալելուն։ Ձեռնտպահ կմնամ դիրքորոշումները ներկայացնելուց։ Հայտնի է, որ ՍԴ-ն կասեցրել էր գործի վարույթը և դիմել էր այդ երկու կառույցներին՝ խորհրդատվական կարծիքներ ստանալու նպատակով։

Բայց ուշադրություն եմ հրավիրում այն հանգամանքի վրա, որ երկու կառույցի կարծիքներն էլ խորհրդատվական են։ Անգամ մտքիս ծայրով չի անցնում նսեմացնել այս երկու կառույցների դիրքորոշումները, բայց առնվազն Վենետիկի հանձնաժողովի մասով մենք տեսանք, իմ գնահատմամբ, ընդամենը համեմատական վերլուծություն։ Ինչո՞ւ եմ ես սա կարևորում, որովհետև այս երկու դիրքորոշումները կարծիքներ էին՝ խորհրդատվական էին և չէին կարող ուղղորդող լինել ՍԴ-ի համար։

Հետևաբար՝ ՍԴ-ն իր որոշման հիմքում դրեց նաև նշված երկու կառույցների դիրքորոշումները, բայց հարցը քննության առարկա դարձրեց առավելապես Սահմանադրության 79-րդ հոդվածի, նկատի ունեմ՝ որոշակիության սահմանադրական սկզբունքը Քրեական օրենսգրքի արդեն նախկին 300․1 հոդվածի սահմանադրականության որոշման համատեքստում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան