Խոշտանգմանը մասնակցած մարդը պաշտոնի բարձրացում է ստացել․ ի՞նչ արժի այդ «պագոնը»․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
Բոլորը

«Դատաիրավական համակարգը՝ սկսած ոստիկանությունից մինչև դատախազությունմ ՀՔԾ ու դատարաններ, բոլորը փոխկապակցված են, ու երբ որ իշխանությունները հայտարարում են, որ քրեական մշակույթի դեմ պիտի պայքարեն, առաջին հերթին այդ մշակույթը հենց այդ համակարգից պետք է հանեն»,- «Խոշտանգումները Հայաստանում շարունակում են անպատիժ մնալ» թեմայով քննարկման ժամանակ այս մասին նշեց «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Նինա Կարապետյանցը:

«Էն որ ասումեմ՝ ես աղբորս վրա չեմ գրի, ուրիշ պագոնավորի վրա չեմ գրի, կկոծկեմ, այ սա է քրեական ենթամշակույթը: Խոշտանգման գործը կոծկող քննիչը դատախազն ու դատավորները շատ ավելի մեծ վնաս են բերում երկրին և կրիմինալին ու հանցավորին սատարում, քան փողոցի խուլիգանները, որովհետև նրանք արդարության ու հասարակության անվտանգության դեմ հանցագործություն են կատարում»,- նշեց իրավապաշտպանը:

Նա հիշեցրեց բնորոշող մի դրվագ. «Արայիկ Խանդոյանին և նրա ընկերներին խոշտանգողն ուներ մականուն՝ Կուրաժ, ու խոշտանգելուց հետո Կուրաժի պաշտոնը մի պագոն էլ վերև է բարձրացել՝ փոխգնդապետ էր, դարձել է գնդապետ: Արդյո՞ք մենք մականունավոր ոստիկան պետք է ունենանք և արդյո՞ք խոշտանգմանը մասնակցող մարդը կարող է պաշտոնի բարձրացում ստանալ, թող իշխանությունը պատասխանի՝ ի՞նչ արժե այդ պագոնը»,- նշեց Կարապետյանցը՝ հավելելով, որ այդ հանցագործությունները կատարողներն ու դրանք կոծկողները վարկաբեկում են ուսադիրները:

Մանրամասները՝ տեսանյութում: