Խոշտանգման գործերով մենք բախվում ենք համակարգային դիմադրությանը․ Մուշեղ Եկմալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
Բոլորը

«Խոշտանգման գործերով մենք բախվում ենք համակարգային դիմադրության. կա համակարգ, որը չի ուզում բարեփոխվել»,- «Խոշտանգումները Հայաստանում շարունակում են անպատիժ մնալ» թեմայով քննարկման ժամանակ այս մասին նշեց մարդու իրավունքների և խոշտանգումների կանխարգելման փորձագետ Մուշեղ Եկմալյանը:

Նրա դիտարկմամբ՝ չկա քաղաքական կամք, որն այդ համակարգին կթելադրի բարեփոխումների օրակարգ:

«Համակարգն ունի իր կոռուպցիոն կամ շահերով պայմանավորված, կարծրացած փոխհարաբերությունները, հիերարխիան, և պարզապես չի ուզում, որ այդ ամեն ինչը փոխվի: Քաղաքական պարտադրանքի առկայության դեպքում հնարավոր է բարեփոխումներ իրագործել, բայց մեր քաղաքական իշխանությունը ճնշում չի գործադրում: Կան դեպքեր, երբ որ քաղաքական իշխանությունը մտածում է, որ այդ գործիքը կարող է ծառայել նաև իրեն, ինչպես նախորդներին՝ չհասկանալով, որ այդ շրջապտույտի մեջ նաև իրենք կարող են ընկնել այդ նույն գործիքի հարվածի տակ՝ հանգամանքների փոփոխման պարագայում»,- նշեց փորձագետը՝ ընդգծելով, որ այս փակ շղթայից հնարավոր չէ դուրս գալ, եթե քաղաքական իշխանությունը կամք չդրսևորի:

Մանրամասները՝ տեսանյութում: