Ոսկե մեդալ՝ «Ֆիզիկա» առարկայի 51-րդ միջազգային օլիմպիադայից

Լուրեր

14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
Բոլորը

2021 թ. հուլիսի 17-ից 24-ը Երևանի Ա․ Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում առցանց ռեժիմով անցկացվել է «Ֆիզիկա» առարկայի 51-րդ միջազգային օլիմպիադան. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:

 

Առարկայական ստուգատեսը, որը կայացել է երկու փուլերով՝ փորձնական և տեսական, կազմակերպել էր Լիտվան (ք․ Վիլնյուս): Օլիմպիադային մասնակցել են 76 երկրների շուրջ 400 աշակերտներ։

 

Հայաստանի թիմը ներկայացել է 4 աշակերտներով, որոնք սովորում են 12-րդ դասարանում. Ա․ Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցից՝ Արտաշես Գյոլեցյանը, Ռուբեն Կարախանյանն ու Հակոբ Չախոյանը, «Քվանտ» վարժարանից՝ Դավիթ Գյուլամիրյանը։ Հայաստանի թիմը ղեկավարել են Ա․ Շահինյանի անվան դպրոցի ուսուցիչներ Մեխակ Հայրապետյանը և Բիլոր Կուրղինյանը։

 

Օլիմպիադայի արդյունքների ամփոփման արդյունքում Հայաստանի թիմի բոլոր մասնակիցներն արժանացել են մեդալների։ Ոսկե մեդալ է ստացել Արտաշես Գյոլեցյանը, արծաթե մեդալ՝ Դավիթ Գյուլամիրյանը, բրոնզե մեդալներ՝ Ռուբեն Կարախանյանն ու Հակոբ Չախոյանը (փակման արարողությունը՝ International Physics Olympiad 2021 Closing Ceremony – YouTube)։

 

Հիշեցնենք, որ ֆիզիկա առարկայի 50-րդ միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմն արժանացել էր 5 բրոնզե մեդալների։