ԼՂ հարցում Ռուսաստանի և Թուրքիայի միջև որևէ տարաձայնություն չկա․ թուրք պրոֆեսոր

Լուրեր

24.08.2026 | 15:10
Փաշինյանը՝ ՀԱՊԿ-ից ՀՀ-ին հեռացնելու մասին // Վրաստանի նախկին վարչապետին մեղադրանք է առաջադրվել․ ԼՈՒՐԵՐ
24.08.2026 | 15:02
Ղազախստանի խորհրդարանական ընտրություններում իշխանամետ կուսակցությունը ստացել է ձայների ավելի քան 71 %-ը
24.08.2026 | 14:53
Ձեր քաղաքական ուժը ՀՀ-ում գործում ա թելադրության ժանրով․ Փաշինյանը՝ Ագնեսա Խամոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 14:51
Սուրեն Պապիկյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
24.08.2026 | 14:47
Փաշինյանը ֆեյքերի դեմ պայքարի տարբերակ առաջարկեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 14:45
Օվերչուկը հայտնել է ՌԴ-ի պատրաստակամությունը՝ Հայաստանի հետ երկխոսել բուսասանիտարական վերահսկողության վերաբերյալ
24.08.2026 | 14:44
Արամայիս Ավետիսյանն ընտրվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն
24.08.2026 | 14:38
WTA. Էլինա Ավանեսյանի ու Ալինա Չառաևայի թարմացված դիրքերը դասակարգման աղյուակում
24.08.2026 | 14:28
ԱՄՆ-ը Իրանի դեմ «պատմության մեջ ամենամեծ ֆինանսական հարձակումը» կներկայացնի․ Թեհրանը, իր հերթին, սպառնում է առգրավել տարանցման կանոնները խախտող նավերը
24.08.2026 | 14:19
Եթե Հայաստանին անհրաժեշտ չէ ՀԱՊԿ-ին անդամակցությունը, կարող է հեռանալ կազմակերպությունից․ Պեսկով
24.08.2026 | 14:13
Փաշինյանը բացատրեց՝ ինչու է «Նախչևան» անվանումն օգտագործել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 14:04
Դեպք ենք ունեցել՝ դատավորը էնքան ա գործը ձգել, որ թոշակի գնա․Փաշինյանը՝ դատաիրավական համակարգի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 13:55
Կրեմլը անդրադարձել է ԵՄ-ին անդամակցության դիմում ներկայացնելու մասին Փաշինյանի հայտարարությանը
24.08.2026 | 13:49
Վարչապետի ելույթը լսե՞լ եք. Թորոսյանը կաթողիկոսին հեռացնելու ժամկետ չնշեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 13:41
Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին նոր մեղադրանք է առաջադրվել
Բոլորը

Լեռնային Ղարաբաղի հարցում Ռուսաստանը և Թուրքիան տարաձայնություններ չունեն, արդյունավետ համագործակցում են։ Lenta-ին տված հարզազրույցում այս մասին ասել է Ստամբուլի Մալթեփե համալսարանի պորֆեսոր Հասան Ունալը։

«Ինչ վերաբերում է Ղարաբաղին, ըստ իս՝ այստեղ ոչ մի տարաձայնություն չկա։ Երկու երկրներն իրենց շատ լավ դրսևորեցին հակամարտության ընթացքում, իսկ արդյունքը նույնիսկ օգուտ բերեց Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերություններին։ Նրանք պետք է շարունակեն աշխատել այն ուղղությամբ, որ ամրապնդեն Հայաստանի ու Ադրբեջանի միջև վստահությունը»,- ասել է Հասան Ունալը։

Խոսելով «Շուշիի հռչակագրի» մասին՝ թուրք պրոֆեսոը նշել է, որ այն ուղղված չէ Ռուսաստանի դեմ։

«Այն արտահայտում է տարածաշրջանում առկա իրողությունները։ Դրանում ասվում է այն, ինչը տասնամյակներով գոյություն ունի։ Անկարան միշտ էլ իր հնարավորություների սահմանում եղել է Բաքվի պաշտպանը։ Բայց դա աշխատում է այն ժամանակ, երբ Ադրբեջանը պաշտպանում կամ վերադարձնում է իր հողերը, քանի դեռ գործում է ինքնապաշտպանության շրջանակում, և ոչ թե նրա համար, որ Ադրբեջանին մղի նոր հակամարտության։ Իմ կարծիքով՝ Թուրքիայի ու Ռուսաստանի տեսակետներն այս հարցում համընկնում են։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից տարածքների «ազատագրմանը», այդ հարցում Անկարայի ու Մոսկվայի միջև ոչ մի թյուրիմացություն չկա»,- ասել է Ունալը՝ նշելով, որ «Շուշիի հռչակագրում» կա նաև հոգեբանական պահ, որ «մեկ ազգ, երկու պետությունը» դատարկ խոսքեր չեն։

Թուրք պրոֆեսորը նաև ասել է, որ Ադրբեջանը չպետք է վախենա որևէ մեկի հարձակումից, քանի որ քիչ հավանական է, որ միակ սպառնալիք Հայաստանը հիմա հարձակվի։ Ըստ Ունալի՝ Ադրբեջանն էլ հազիվ թե հարձակվի Հայաստանի վրա, քանի որ արդեն «վերադարձրել է հողերը»։

Հասան Ունալը նաև բավական հետաքրքիր առաջարկ է արել Ռուսաստանին՝ կապված Ղրիմի հետ։ Մասնավորապես, նա նշել է, որ Անկարան ու Մոսկվան կարող են գործարք կնքել՝ ՌԴ-ի կողմից Հյուսիսային Կիպրոսի անկախության ճանաչման վերաբերյալ։ Թուրք պրոֆեսորը Ռուսաստանին առաջարկել է «ստանձնել Հանրապետության ճանաչման նախաձեռնություն» և ասել, որ միացյալ Կիպրոսը կարող է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, ինչը հակասում է Մոսկվայի շահերին։

Ըստ նրա՝ փոխարենը թուրքական ավիաընկերությունները կարող են վերականգնել դեպի Ղրիմ թռիչքները, իսկ թուրքական իշխանությունները կհրաժարվեն «Ղրիմը Ուկրաինայի մասն է» նարատիվից։ Ունալը նաև ասել է, որ Թուրքիայի կողմից Ղրիմը ռուսական ճանաչելու անհրաժեշտությոն չկա։

«Քանի որ այն արդեն իսկ Ռուսաստանի մաս է, և պարտադիր չէ, որ ՌԴ-ն Թուրքիայի խնդրի ճանաչել այն»,- ասել է Ունալը։

Նա հավելել է, որ Ռուսաստանի համար էլ պարտադիր չէ ճանաչել Հյուսիսային Կիպրոսը, հարկ է միայն չխանգարել, որ դա անեն մյուս երկրները և ուղղակի առևտուր սկսել Հյուսիսային Կիպրոսի հետ։

 

Էմմա Չոբանյան