Ադրբեջանցիները չեն պատրաստվում հեռանալ ՀՀ սուվերեն տարածքից. ինչ քայլերի կարող է դիմել Հայաստանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

30.10.2026 | 11:18
Հարկադիրի Շիրակի բաժնի պետը կալանավորվել է
30.10.2026 | 11:04
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:56
2027-ից «Ակադեմիական քաղաքում» կմեկնարկի ուսանողական կացարանների կառուցումը
30.10.2026 | 10:45
Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել
30.10.2026 | 10:36
Լոռու մարզում փրկարարները դժվարամատչելի տարածքից իջեցրել են քաղաքացուն
30.10.2026 | 10:25
Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ոչ մի քաղաքական դաշինք մեծամասնություն չի ստացել
30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
Բոլորը

Ադրբեջանի նախագահը հերթական անգամ տարածքային նկրտումներ է ներկայացնում։ Ադրբեջանական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում Ալիևը հայտարարել է, որ շարունակում են իրենց դիրքերն ամրացնել Հայաստանի հետ սահմանին։ Նա խոսել է ՀՀ սուվերեն տարածք ադրբեջանական ԶՈւ ներխուժման մասին՝ նշելով, որ չեն պատրաստվում հեռանալ ու կրկին տարածքային պահանջներ է ներկայացրել։

«Շառլ Միշելը Երևան այցի ժամանակ սահմանային տարածքներն անվանեց վիճելի։ Ես համաձայն չեմ այդ արտահայտության հետ, քանի որ մենք այդ տարածքները համարում ենք մերը։ Ես գտնում եմ, որ դա Զանգեզուրի տարածքն է։ Իսկ Զանգեզուրը մեր նախնիների հողն է, և մենք գտնվում ենք մեր հողում։ Ես նրան փորձեցի բացատրել, որ մենք տեղաշարժվել ենք դեպի մեր սահմանները։ Ինչո՞ւ ենք մայիսին եկել, որովհետև ձյունը հալվել է։ Այն բանից հետո, երբ ձյունը հալվեց, մենք վերցրինք անհրաժեշտ բարձունքները ու տեղակայվեցինք դրանց վրա, ամրացանք այնտեղ ու կամրանանք»,-ասել է նա։

Մայիսի 12-ից թշնամու զինված ստորաբաժանումները Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքում են՝ Սև լճի հատվածում։ Այս առնչությամբ ՀԱՊԿ-ից մեր երկիրը մինչև օրս չի ստացել որևէ օգնություն, բացի հայտարարությունը, որ հետևում են իրավիճակին։ Ավելի ուշ, ՀԱՊԿ քարտուղարը հայտարարեց, որ տեղի ունեցածը սովորական սահմանային միջադեպ է՝ վերջնականապես ցույց տալով, որ կազմակերպությունը մտադիր չէ միջամտել։ Հայաստանցի փորձագետներից շատերը կարծում են, որ կառույցն իրեն չի արդարացնում։

«Պետք է քայլեր ձեռնարկվեն, և դրանցից մեկը ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց սկսելն է։ Շատերը կարծում են, թե դրանով թշնամանում ենք ՌԴ-ի հետ։ Ոչ ոք չի ասում՝ բազայի պայմանագիրն 1-ին փուլով դենոնսացնել, թող դա մնա, փոխօգնության պայմանագրով ավելի լուրջ պարտավորություններ կան, քան ՀԱՊԿ-ով։ Ասում են՝ դուրս գանք, ավելի թանկ զենք կգնենք, էժան զենքը տեսանք՝ ինչ արդյունքի բերեց, ում էր պետք այդ զենքը»,-այսօր հրավիրված ասուլիսում ասաց «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը։

«Պետք չի կառչել ՀԱՊԿ-ից, իրենց հետ կործանվե՞նք։ Մենք 5000, թե 4000 տարվա ժողովուրդ ենք, ՀԱՊԿ-ը 20 տարվա կազմակերպություն է, հիմա ՀԱՊԿ-ի պատճառով կործանվի՞ այս ազգը։ Զարմացած եմ՝ որքան կոնսերվատիվ քաղաքական դաշտ ունենք․ արագ է փոխվում ամեն ինչ»,-նույն ասուլիսում նշեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը։

Արդյոք Ադրբեջանը փորձում է նոր փաստաթղթի ստորագրման հասնել, մասնավորապես, այսպես կոչված խաղաղության պայմանագրի, ինչի մասին վերջին շրջանում խոսում են տարբեր շրջանակներ։ Ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովի գնահատմամբ՝ փաստացի այդ գործընթացի մեջ ենք։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մերի Մարտիրոսյան