Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան հասնելու է Հյուսիսային Կիպրոսի «լայն ճանաչմանն ամբողջ աշխարհում»

Լուրեր

14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
Բոլորը

Անկարան բոլոր հնարավոր ջանքերը կգործադրի՝ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության շուտափույթ ճանաչման համար ամբողջ աշխարհում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության կազմակերպությունների ժողովում, հաղորդում է «Անադոլու» գործակալությունը։

Էրդողանը նշել է, որ հիմա միջազգային բանակցություններից կիպրացի թուրքերի միակ պահանջը Հյուսիսային Կիպրոսի կարգավիճակի ճանաչումն է՝ որպես ինքնիշխան պետություն։
«Մնացյալ բոլոր առաջարկները կորցրել են իրենց ուժը»,- ասել է Էրդողանը։

Նա նաև նշել է, որ Անկարան 19 տարի է՝ աջակցում է Թուրքիայի զարգացմանն ու ժողովրդավարացմանը և պատրաստ է դրանք նոր մակարդակի հասցնել, իսկ ուժերը, որոնք փորձում են կասեցնել այդ գործընթացները, արդեն գիտակցել են, որ «վերջին շնչում են»։
Ի դեպ՝ նախօրեին էլ Էրդողանը հայտարարել էր, որ Ադրբեջանը ճանաչելու է Հյուսիսային Կիպրոսի անկախությունը, և որ այդ հարցը «միշտ քննարկում է իր եղբայր Իլհամ Ալիևի հետ»։

Էմմա Չոբանյան