Առուշ Առուշանյանն «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխվել է ԱԱԾ մեկուսարան

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Գորիս համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Առուշ Առուշանյանին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են ԱԱԾ մեկուսարան։

Այս մասին Factor.am-ին տեղեկացրեց համայնքապետի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։ Ըստ փաստաբանի՝ Առուշանյանին երեկ են տեղափոխել, սակայն որևէ հիմնավորում, որպես այդպիսին, իրենց չեն ներկայացրել: «Թե որ քրեակատարողական հիմնարկում կպահվի գործով անցնող մեղադրյալը կամ ամբաստանյալը, որոշում է քննչական մարմինը։ Մենք որևէ միջամտություն անել չենք կարող, ամեն ինչ նրանց հայեցողության տակ է»,- ասաց Էրիկ Ալեքսանյանը։

Factor.am-ը փորձեց տեղափոխման պատճառը ճշտել Քրեակատարողական ծառայությունից։ Հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանի խոսքով՝ ՔԿՀ-ներում պարբերաբար կատարվում են անազատության մեջ պահվող անձանց տեղաշարժեր։ «Առուշ Առուշանյանի դեպքում մեկ քրեակատարողական հիմնարկից մեկ այլ հիմնարկ տեղափոխելը ևս պայմանավորված է եղել բացառապես այդ գործընթացով»,- նշեց Նավիկյանը:

Հիշեցնենք, որ Առուշանյանը կալանավորվել էր հուլիսի 16-ին, ինչից հետո միանգամից տեղափոխվել «Արմավիր» ՔԿՀ։ Նշենք, որ համայնքապետի հետ հեռախոսազրույցները և տեսակցություններն այս պահին արգելված են։

Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրված Քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով: Խոսքը, համապատասխանաբար, երկու կամ ավեի անձանց կաշառք տալը նախապատրաստելու, պաշտոնեական դիրքն օգտագործելով ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելը կազմակերպելու և գույքին վնաս պատճառելով կամ գույքին վնաս պատճառելու սպառնալիքով, ծառայողական կամ այլ կախվածությունն օգտագործելով՝ ընտրողին թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելուն, ընտրություններին մասնակցելուն կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելուն կամ մեկից ավելի անգամ քվեարկելուն կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն հարկադրելու մասին է։

Առաջադրված մեղադրանքը Առուշանյանը չի ընդունում՝ այն որակելով շինծու և անլուրջ։