Սուրեն Սահակյանն ազատվել է պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից
Քաղաքականություն
21.07.2021 | 15:38Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սուրեն Սահակյանն ազատվել է պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Սուրեն Սահակյանին ազատել պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ: