Էմանուել Մակրոնին կարող էին գաղտնալսել իսրայելական ծրագրի միջոցով․ Ֆրանսիան շատ լուրջ և հեռահար հետևանքներ է խոստանում․ BBC

Լուրեր

30.10.2026 | 11:18
Հարկադիրի Շիրակի բաժնի պետը կալանավորվել է
30.10.2026 | 11:04
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:56
2027-ից «Ակադեմիական քաղաքում» կմեկնարկի ուսանողական կացարանների կառուցումը
30.10.2026 | 10:45
Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել
30.10.2026 | 10:36
Լոռու մարզում փրկարարները դժվարամատչելի տարածքից իջեցրել են քաղաքացուն
30.10.2026 | 10:25
Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ոչ մի քաղաքական դաշինք մեծամասնություն չի ստացել
30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
Բոլորը

Լրատվամիջոցներում հայտնված հաղորդագրությունների համաձայն՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն աշխարհի այն առաջնորդներից էր, ում հեռախոսահամարը կարող էր հաքերային հարձակման ենթարկված լինել։ Ենթադրվում է, որ հաքերները մտադիր էին Pegasus վիրուսային ծրագիրը գործարկել հեռախոսների մեջ և դրա օգնությամբ  գաղտնալսել խոսակցությունները:

Pegasus-ն իսրայելական NSO Group-ի կողմից մշակված ծրագիր է: Ընդհանուր առմամբ, ցուցակը, որը հետաքրքրել է NSO-ի հաճախորդներին, պարունակել է շուրջ 50 հազար հեռախոսահամար՝ ներառյալ Մակրոնի հեռախոսահամարը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

NSO ընկերությունը հերքում է իր ցանկացած առնչությունը հաքերների կամ այս ցուցակի հետ՝ պնդելով, որ քննարկվող ծրագիրը նախատեսված է հանցագործների և ահաբեկիչների դեմ պայքարելու համար:

Ըստ ֆրանսիական Le Monde պարբերականի՝ նախագահ Մակրոնի հեռախոսահամարը, որը նա օգտագործում է 2017 թվականից, ցուցակում ներառել է Մարոկկոյի հետախուզությունը: Մարոկկոյի իշխանությունները, սակայն, հերքում են իսրայելական ընկերության հետ որևէ կապը։

Բացի այդ, այս ցուցակում ինչ-որ մեկի հեռախոսահամարի առկայությունը դեռևս չի նշանակում, որ լրտեսող ծրագիր է օգտագործվել այդ հեռախոսահամարի տիրոջ դեմ, այլ նշանակում է միայն, որ այն հավանական թիրախ է հանդիսանում:

Ֆրանսիայի նախագահի պարագայում ոչ ոք չի կարող հաստատ ասել՝ արդյո՞ք նրա հեռախոսում երբևէ ներդրվել է հաքերային ծրագիր:

Նշենք, որ ցանկում ընդգրկված այլ բարձրաստիճան քաղաքական գործիչների թվում են Իրաքի նախագահ Բարամ Սալիհը և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան, ինչպես նաև Պակիստանի, Եգիպտոսի և Մարոկկոյի ներկայիս վարչապետերը և նույնիսկ Մարոկկոյի թագավորը:

Ընդհանուր առմամբ, գաղտնալսման պոտենցիալ թիրախներ կարող էին լինել 34 երկրների ավելի քան 600 պետական պաշտոնյաներ: Ինչպես նշել են Ֆրանսիայի նախագահի աշխատակազմից, եթե բացահայտված փաստերը հաստատվեն, դա կարող է ունենալ շատ լուրջ և հեռահար հետևանքներ:

Տաթև Ֆռանգյան