Եթե ԱՄՆ-ը ՌԴ-ից զենք գնելու համար Հայաստանի նկատմամբ պատժամիջոց կիրառի, ապա դրանով կխախտի տարածաշրջանում զենքի բալանսը. քաղաքագետ

Լուրեր

13.11.2026 | 15:10
Դեպի Երևան չվերթներ են չեղարկվել և հետաձգվել // ԱՄՆ-ն շուրջ 6000 վիզա է չեղարկել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 14:57
Հայաստանը ներկայացրել է 2029-ին COP34-ը հյուրընկալելու թեկնածությունը
13.11.2026 | 14:40
Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունները
13.11.2026 | 14:31
Երևանում սպանության փորձի համար հետախուզվող 48-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
13.11.2026 | 14:20
Եվրոպայի շուրջ 40 երկրներ անվտանգության սկզբունքների «խարտիա» են ստեղծել․ ՀՀ-ն չի միացել փաստաթղթին
13.11.2026 | 14:12
Ռոնալդուի որդին նորամուտն է նշել Պորտուգալիայի Մ-17 հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:06
Ձայներ ընդդեմ մոռացության. կինը պատմում է Ցեղասպանություն վերապրած հոր պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:00
Մահացել է ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը
13.11.2026 | 13:53
Մոսկվայում ավտոմեքենա է պայթել. ըստ տեղեկությունների՝ ղեկին եղել է Ուկրաինայի նախկին վարչապետի մամուլի քարտուղարը
13.11.2026 | 13:45
Ռուսական կողմը հայտնել է ուկրաինական ամենազանգվածային՝ ավելի քան 1000 ԱԹՍ-ի գրոհի մասին
13.11.2026 | 13:36
ՔՊ-ն երեք համայնքում մրցակից չունի․ ցուցակները գլխավորում են գործող համայնքապետերը
13.11.2026 | 13:33
Առաջիկա օրերին եղանակը կտաքանա․ լեռնային շրջաններում գիշերը ձյուն կտեղա
13.11.2026 | 13:28
Թուրք պաշտոնյաները Կարսի շրջանում ծանոթացել են Թուրքիա-Հայաստան երկաթուղու շինաշխատանքներին
13.11.2026 | 13:21
«Զվարթնոց» ժամանող 2 չվերթ չեղարկվել է, 3-ը ուշանում է
13.11.2026 | 13:11
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել ու պարտվել է Անիշ Գիրիին
Բոլորը

«ՌԴ-ում նախընտրական շրջան է, իսկ այդ ժամանակ ցանկացած երկրի գործող իշխանությունն ու մնացած թեկնածուները փորձում են ասել՝ ով ինչ ունի, ինչ է արել, ինչպես է պատկերացնում երկրի զարգացումը: Պուտինին պետք էր ներկայացնել հաջողություններ, իսկ քանի որ տնտեսությունում ու այլ ոլորտներում չունի հաջողություններ, նախընտրական շրջանը լավագույն ժամանակահատվածն էր, որպոսզի ցույց տար, թե ՌԴ ռազմարդյունաբերությունն ինչ հաջողությունների է հասել»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Թևան Պողոսյանը։

Պողոսյանն անդրադառնալով այն հարցին, թե ինչ կկատարվի, եթե ԱՄՆ-ը պատժամիջոցներ կիրառի Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի ընկերություններից զենք ձեռք բերելու համար, ասաց․ «Իրենք էլ, իրենց համանախագահներն էլ հասկանում են, որ եթե Հայաստանում Ռուսաստանից գնվող զինատեսակները չլինեն՝ Ադրբեջանն ինչպիսի քայլերի կարող է գնալ»։

Իսկ քաղաքագետ Սուրեն Սարգսյանն էլ հավելեց, որ եթե Միացյալ Նահանգները, այդուհանդերձ, որոշում կայացնի պատժամիջոցներ կիրառել Հայաստանի նկատմամբ, եթե Հայաստանը շարունակի զենք ձեռք բերել ՌԴ-ից, ապա դրանով ԱՄՆ-ը խախտելու է տարածաշրջանում զինված ուժերի ու զենքի բալանսը. «Իսկ սա առնվազն վտանգավոր երևույթ է և ուղղակիորեն բխում է Ադրբեջանի շահերից այնքանով, որ Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, զենք ձեռք բերելու համար բավականին լուրջ շուկաներ ունի»:

Մանրամասները՝ տեսանյութում։