Երեկ գիշեր փոխհրաձգություն է տեղի ունեցել Կութի սահմանային հատվածում

Լուրեր

28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
28.10.2026 | 19:51
Ռոբերտ Արզումանյան. «Այս ճանապարհը միայն ֆուտբոլի մասին չէր»
Բոլորը

Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի սահմանային հատվածում գիշերը մոտ 4 ժամ  կրակոցներ են հնչել։  Այս մասին Factor.am-ի զրույցում ասաց Կութի համայնքապետ Սիմա Չիտչյանը։ Նրա խոսքով՝ առաջին անգամ է, որ երկար ժամանակով և նման ինտենսիվության փոխհրաձգություն է եղել․

«Մոտ 21։30-ից մինչև 00։30 տևեցին կրակոցները։ Մեկ օդ էին կրակում, մեկ՝ մեր դիրքերի ուղղությամբ, գյուղի վրա կրակոց չի եղել։ Չգիտեմ՝ ինչ զինատեսակներ են եղել, չեմ տարբերում, բայց ավտոմատի կրակոցներ չէին, ավելի ծանր ձայներ էին»։

Համայնքապետի փոխանցմամբ՝ այս պահին իրավիճակը հանգիստ է, ինչպես դիրքերում, այնպես էլ գյուղում․ «Բնակիչների մոտ խուճապ չկա»։

Նշենք, որ երեկ լարված իրավիճակ է եղել նաև հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում։ Հուլիսի 19-ի ուշ երեկոյան և 20-ի գիշերը, մինչև ժամը 02։00-ն, ադրբեջանական զինված ուժերը շարունակել է հրաձգային զինատեսակներից, առանց ականանետերի կիրառման, գնդակոծել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը:

Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ վիրավորվել է Երասխի համայնքապետ Ռադիկ Օղիկյանն այն պահին, երբ փորձել է կազմակերպել ադրբեջանցիների գործողությունների հետևանքով տեղանքում բռնկված հրդեհը մարելու աշխատանքները։

 

Ռոզա Վարդանյան