Բաքվում հիստերիա է ԵՄ-ի կողմից ՀՀ-ին հատկացվելիք 2․6 մլրդ եվրո աջակցության պատճառով. «Ագրեսոր» Հայաստանին՝ ամեն ինչ, «տուժած» Ադրբեջանին՝ ոչինչ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Ադրբեջանում վրդովված են, որ Եվրամիությունն առաջիկա 5 տարիներին Հայաստանին 2․6 մլրդ եվրոյի աջակցություն է ցուցաբերելու։ Անդրադառնալով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի այցին Հայաստան՝ Ադրբեջանում դժգոհել են, որ ԵՄ-ն պատրաստվում է Երևանին աննախադեպ  ֆինանսական աջակցություն ցուցաբերել, տնտեսության զարգացման տարբեր ծրագրեր իրագործել։

Մասնավորապես, Ադրբեջանի իշխանությունների խոսափող haqqin.az-ը գրում է, որ Հայաստանում Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականության մեջ տեկտոնական տեղաշարժ է տեղի ունեցել։

«Հանրահայտ Մարշալի պլանի անալոգը Երևանում Վաշինգթոնի, Փարիզի ու Բրյուսելի համատեղ ծրագիրն է՝ «Միշելի պլանը», որը նախատեսում է Հայաստանի տնտեսության զարգացման համար առաջնային տրանշով հատկացնել 2․6 մլրդ եվրո, արմատապես փոխում է տարածաշրջանում համաշխահային ուժերի հավասարակշռությունը։ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարած՝ Արևմուտքի կողմից Հայաստանի տնտեսության ռազմավարական ծրագիրը բառացիորեն որոշելու է Հայաստանի տնտեսության գաղութացումը Արևմտյան կապիտալի կողմից»,- ասվում է հոդվածում։

Բացի այդ, հոդվածագրին բավական մտահոգել է այն հանգամանքը, որ Եվրոպան ցանկանում է Հայաստանից Վրաստանի տարածքով դեպի Եվրոպա միջանցք բացել։  Հուլիսի 2-ին Եվրահանձնաժողովը հայտարարեց, որ առաջիկա 5 տարիներին Հայաստանին պատրաստվում է 1․5 մլրդ եվրո տրամադրել մի շարք առանցքային ծրագրերի համար, այդ թվում՝ Սյունիքի մարզի զարգացման։ Հատկապես երկրորդ ծրագիրը, որում առանձնանում է Հյուսիս-Հարավ միջանցքը, և որում խոսքը տրանսպորտային միջանցքի մասին է՝ Բալթյան երկրների, Հնդկաստանի միջև Իրանի տարածքով։

«Առաջին փուլում Եվրամիությունը բարելավում է տրանսպորտային ենթակառուցվածքը՝ տարածաշրջանների, ապա՝ Հայաստանի հարևան երկրների և ԵՄ-ի հետ կապերի հաստատման անհրաժեշտության պատրվակով: Եվ ապա պատրաստվում է ևս 600 միլիոն եվրո հատկացնել այս ծրագրի իրականացման համար»,- ասվում է հոդվածում։

Հեղինակը նշում է, որ դրանից հետո երկրորդ փուլն է, երբ ԵՄ-ն կսկսի բաց խաղ՝ խոսելով վերոնշյալ տրանսպորտային միջանցքի առավելությունից՝ իր շահերի համատեքստում։

Բաքվում նաև զարմացած ու զայրացած են, որ «Բրյուսելը Հայաստանի տնտեսության զարգացումն ավելի գերակա է համարում, քան Հարավային Կովկասի հետպատերազմյան վերականգնումը»։ Ըստ հոդվածագրի՝ դա պետք է լիներ «տարածքների ականազերծումը, ամբողջ տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացումը»։

Զարմանալի է նաև, որ Ադրբեջանը, որի իշխանությունները նշում են, որ երկիրը գումարի կարիք չունի ու Հարավային Կովկասի ամենահարուստ պետությունն է, բողոքում է, որ «պատերազմից հետո իր բոլոր ռեսուսներն ուղղել է ականզերծմանն ու Արցախի գրավյալ տարածքների վերականգնմանը», և կարիքներ ունի, որոնց ԵՄ-ն չի արձագանքում ու ընդամենը Ադրբեջանին 150 մլն եվրո է տրամադրում, այսինքն՝ «գրեթե ոչինչ»։

Բացի այդ, հոդվածագրին նաև անհանգստացնում է, որ Հայաստան են շտապում եվրոպական խոշոր բիզնեսի ներկայացուցիչները, որ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը Երևանում հանդիպել է «Lufthansa» ընկերությունների խմբի մենեջմենթի գծով ավագ տնօրեն Ռենե Կոյնչակի հետ, իսկ չեխական Balus Tech ընկերության տնօրենը հանդիպել է ՀՀ ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանի հետ։ Ադրբեջանում նաև մտահոգված են, որ քննարկվում են Հայաստան եվրոպական ներդրումների ներգրավման, տնտեսության ակտիվության աճի, զբոսաշրջության և այլ ոլորտների զարգացման հարցերն ու հեռանկարները։

Ադրբեջանական մեկ այլ լրատվամիջոց՝ Minval.az-ն էլ ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվելիք 2․6 մլրդ եվրոյի աջակցությունը «տարօրինակ» է համարում՝ նշելով, որ, իբր, «տուժել է Ադրբեջանը, սակայն գումարը հատկացվում է Հայաստանին»։

«Հայաստանն Ադրբեջանին ժառանգություն է թողել ականապատ տարածքներ։ Եվ իրերի տրամաբանությամբ, նման իրավիճակում Ադրբեջանին առնվազն 5 մլրդ եվրո պետք է հատկացվի՝ վերականգնման աշխատանքների, ականազերծման ու փախստականների վերադարձի համար։ Սակայն ԵՄ-ն Հայաստանին ոսկե աստղերով կապույտ եզր ունեցող ափսեի վրա տալիս է առատաձեռն նվեր՝ 2.6 միլիարդ եվրո։ Իսկ ահա Ադրբեջանին ֆինանսական օգնություն հատկացնել՝ «ազատագրված տարածքների» վերականգնման համար, Բրյուսելում ավելորդ համարեցին։ Ինչպե՞ս հասկանալ այս երկակի եվրոսանդարտները»,- ասվում է հոդվածում։

Հեղինակը նաև վրդովմունք է հայտնում, որ եվրոպացի պաշտոնյաներն այնքան միամիտ չեն, որ չհասկանան՝ նման օգնության հետևում միշտ կանգնած են քաղաքական առաջնահերթությունները։

Ադրեջանական իշխանական քարոզչական Day.az-ի հետ զրույցում էլ Ադրբեջանի նախագահին կից պետական կառավարման ակադեմիայի ամբիոնի վարիչ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Նամիկ Ալիևը, մեկնաբանելով ԵՄ-ի կողմից Հայաստանի տրամադրվելիք 2․6 մլրդ եվրոյի աջակցությունը, նշել է, որ ԵՄ-ն միակողմակի դիրքորոշում է որդեգրել, ըստ իրեն՝ աջակցելով «ագրեսոր Հայաստանին»։

«Միակ բանը, որը գալիս է մտքին որպես նման  դիրքորոշման հիմնավորում, դա Եվրոպայում իսլամաֆոբ ու թյուրքաֆոբ ուժերի հաղթանակն է։ Նշված գործողությունը կարող է վերջ դնել Արևելյան գործընկերության ծրագրին, քանի որ այլևս ոչ ոք չի հավատում, որ ԵՄ-ն միանման, անկողմնակալ, հավասար վերաբերմունք է պահպանում մյուս բոլոր անդամների նկատմամբ։ Միակ ելքն այս իրավիճակում նմանատիպ օգնության հատկացումն է բոլոր երկրներին»,- ասել է Նամիկ Ալիևը։

Նա նշել է նաև, որ Եվրոպայի կողմից իրականացվող նման քաղաքականությունը, իբր, «վտանգում է խաղաղ գործընթացն ու խոչընդոտում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը»։

Էմմա Չոբանյան