8-րդ գումարման ԱԺ-ի առաջին նիստը կկայանա օգոստոսի 2-ին

Լուրեր

06.11.2026 | 12:52
Շիրակում 12 տարեկան երեխայի նկատմամբ սեքսուալ բռնություն գործադրած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման
06.11.2026 | 12:49
Ուկրաինան հարվածել է Կրասնոդարի երկրամասում Աֆիպսկի նավթավերամշակման գործարանին
06.11.2026 | 12:38
Հայաստանի հավաքականի կազմը՝ առանց Էդուարդ Սպերցյանի
06.11.2026 | 12:27
Մարկո Ռուբիոն հերքել է հրաժարական տալու ծրագրերի մասին լուրերը
06.11.2026 | 12:15
Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի նախագահ
06.11.2026 | 12:07
Մեսրոպ Մանուկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 12:05
Համոզված եմ՝ առաջիկայում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:50
Էդգար Շաթիրյան, Վլադիմիր Վարդանյան․ Սահմանադրական դատարանի նախագահի թեկնածուները կրկին նույն անձինք են
06.11.2026 | 11:46
«Գարեգին Բ-ի գործով Արման Սարոյանը և մեղադրողները չէին ներկայացել,միտում ունեն ձգձգելու քննությունը»․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:38
Մարդիկ ունեն պետությունը ատելու հիշողություն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:25
Փաշինյանը պատասխանում է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի մասնակիցների հարցերին․ ՈւՂԻՂ
06.11.2026 | 11:19
29 տարվա ընդմիջումից հետո Հայաստանը վերսկսել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում նոր հուշարձանների ընդգրկման գործընթացը
06.11.2026 | 11:11
Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների գործով նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 11:08
ՀԲՖ նախագահը քննարկում է ունեցել ՖԻԲԱ Եվրոպայի նախագահի հետ
06.11.2026 | 11:06
Միածինը միամիտ չէր և գիտեր՝ որտեղ իջներ․ Նիկոլ Փաշինյանը՝ հայերի ինքնության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մինչև հուլիսի 21-ը ժամկետ է սահմանել՝ Ազգային ժողով անցնող երեք ուժերի ցուցակներում ընդգրկված պատգամավորի թեկնածուների ինքնաբացարկի դիմումների ներկայացման համար։ Առայժմ որևէ թեկնածու այդպիսի դիմում չի ներկայացրել։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում տեղեկացրեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։ «ԿԸՀ-ն այս շաբաթվա մեջ նիստ կգումարի և կարձանագրի այն անձանց անունները, որոնք կստանան մանդատ և կլինեն ԱԺ պատգամավոր»,-շեշտեց Սմբատյանը։

Օրենքի պահանջով հաջորդիվ կնշանակվի նորընտիր խորհրդարանի անդրանիկ նիստի օրը։ Ըստ ԿԸՀ քարտուղարի՝ ԱԺ առաջին նիստը տեղի կունենա օգոստոսի 2-ին՝ համաձայն Սահմանադրության նախատեսած ժամկետի, այլ ոչ թե հուլիսի 26-ին, ինչպես այս օրերին կարծիք են հայտնում տարբեր շրջանակներ։

«Երբ կազմավորվում է ԱԺ-ն, իսկ կկազմավորվի այն ժամանակ, երբ ցանկը կլինի, ԿԸՀ-ն արձանագրություն կկազմի՝ մանդատ տալու վերաբերյալ, այդ պահից սկսած երկրորդ երկուշաբթի տեղի կունենա առաջին նիստը, որի օրը կհայտարարի ԿԸՀ նախագահը»,- մանրամասնեց Սմբատյանը։

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրելու իրավունք ունեցող 2 մլն 592 հազար 479 ընտրողներից քվեարկությանը մասնակցել էր 1 միլիոն 260 հազար 840 քաղաքացի կամ ընտրողների 48,63 տոկոսը: Ստացած ձայներով խորհրդարան անցավ 3 ուժ` Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 687.251 ձայնով (53.92%), Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը՝ 268.165 ձայնով (21.04%) և Արթուր Վանեցյանի գլխավորած «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 66․633 ձայնով (5.23%)․ այս ուժերը խորհրդարանում կունենան համապատասխանաբար 71, 29 և 7 մանդատ:

 

Մերի Մարտիրոսյան