ՏՏ ոլորտն այն լավագույն օրինակն է, որտեղ Հայաստանն իրացնում է իր կրթված քաղաքացիների ներուժը. ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ

Լուրեր

13.11.2026 | 14:57
Հայաստանը ներկայացրել է 2029-ին COP34-ը հյուրընկալելու թեկնածությունը
13.11.2026 | 14:40
Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունները
13.11.2026 | 14:31
Երևանում սպանության փորձի համար հետախուզվող 48-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
13.11.2026 | 14:20
Եվրոպայի շուրջ 40 երկրներ անվտանգության սկզբունքների «խարտիա» են ստեղծել․ ՀՀ-ն չի միացել փաստաթղթին
13.11.2026 | 14:12
Ռոնալդուի որդին նորամուտն է նշել Պորտուգալիայի Մ-17 հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:06
Ձայներ ընդդեմ մոռացության. կինը պատմում է Ցեղասպանություն վերապրած հոր պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:00
Մահացել է ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը
13.11.2026 | 13:53
Մոսկվայում ավտոմեքենա է պայթել. ըստ տեղեկությունների՝ ղեկին եղել է Ուկրաինայի նախկին վարչապետի մամուլի քարտուղարը
13.11.2026 | 13:45
Ռուսական կողմը հայտնել է ուկրաինական ամենազանգվածային՝ ավելի քան 1000 ԱԹՍ-ի գրոհի մասին
13.11.2026 | 13:36
ՔՊ-ն երեք համայնքում մրցակից չունի․ ցուցակները գլխավորում են գործող համայնքապետերը
13.11.2026 | 13:33
Առաջիկա օրերին եղանակը կտաքանա․ լեռնային շրջաններում գիշերը ձյուն կտեղա
13.11.2026 | 13:28
Թուրք պաշտոնյաները Կարսի շրջանում ծանոթացել են Թուրքիա-Հայաստան երկաթուղու շինաշխատանքներին
13.11.2026 | 13:21
«Զվարթնոց» ժամանող 2 չվերթ չեղարկվել է, 3-ը ուշանում է
13.11.2026 | 13:11
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել ու պարտվել է Անիշ Գիրիին
13.11.2026 | 13:00
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը կանչվել է ԱՄՆ Կոնգրես՝ լրտեսության մեջ կասկածվող չինուհու հետ կապերի պատճառով
Բոլորը
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը մարտի 5-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական և բիզնեսի հարցերով գլխավոր փոխտեղակալ Բրայան Մաքֆիթերսին. տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը:
 
Ողջունելով հյուրին` նախարարը նշեց, որ հատկապես ՏՏ ոլորտում երկու երկրների միջև համագործակցության բավական հաջող փորձ է ձևավորվել և հույս հայտնեց, որ այն առաջիկայում առավել կընդլայնվի ու կզարգանա։
 
Ներկայացնելով Հայաստանում ՏՏ ոլորտի ձեռքբերումները՝ նախարարը նշեց, որ 2017թ. 29% աճ է արձանագրվել, ինչը բավական լավ ցուցանիշ է։ Հաշվի առնելով հայ մասնագետների բարձր որակները և ոլորտի զարգացման հեռանկարները՝ Վահան Մարտիրոսյանը նշեց, որ այդ ցուցանիշներն առաջիկայում կարող են բարձրանալ։
 
Նա նաև հույս հայտնեց ապագայում Հայաստանում տեսնել ամերիկյան ընկերությունների գիտահետազոտական լաբորատորիաներ: 
 
Բրայան Մաքֆիթերսն ընդգծեց, որ  ՏՏ ոլորտն այն լավագույն օրինակն է, որտեղ Հայաստանն իրացնում է իր կրթված քաղաքացիների ներուժը, ինչը մեր երկրի լավագույն բնական ռեսուրսներից մեկն է։ Նա նաև նշեց, որ պատրաստ են աշխատել Հայաստանի կառավարության հետ՝ աջակցելու կիբերանվտանգության, թվայնացման խնդիրներում, ինչպես նաև խրախուսելու ամերիկյան գործարարներին՝ ներդրումներ կատարել Հայաստանում իրականացվող տրանսպորտային ծրագրերում։
 
Հանդիպման ընթացքում քննարկվեցին կիբերանվտանգության ոլորտում երկու երկրներում կատարվող աշխատանքները, Հայաստանի կիբերանվտանգության ռազմավարության մշակման ընթացքում ամերիկյան փորձի ներդրման, համատեղ կրթական ծրագրեր իրականացնելու հնարավորությունները, ինչպես նաև ճանապարհաշինության ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։