Անելանելի վիճակ Զովունիում. նախկին գյուղապետը եզդիների գերեզմանը վաճառել է իր որդուն. «Ժողովուրդ»

Լուրեր

13.11.2026 | 14:31
Երևանում սպանության փորձի համար հետախուզվող 48-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
13.11.2026 | 14:20
Եվրոպայի շուրջ 40 երկրներ անվտանգության սկզբունքների «խարտիա» են ստեղծել․ ՀՀ-ն չի միացել փաստաթղթին
13.11.2026 | 14:12
Ռոնալդուի որդին նորամուտն է նշել Պորտուգալիայի Մ-17 հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:06
Ձայներ ընդդեմ մոռացության. կինը պատմում է Ցեղասպանություն վերապրած հոր պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:00
Մահացել է ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը
13.11.2026 | 13:53
Մոսկվայում ավտոմեքենա է պայթել. ըստ տեղեկությունների՝ ղեկին եղել է Ուկրաինայի նախկին վարչապետի մամուլի քարտուղարը
13.11.2026 | 13:45
Ռուսական կողմը հայտնել է ուկրաինական ամենազանգվածային՝ ավելի քան 1000 ԱԹՍ-ի գրոհի մասին
13.11.2026 | 13:36
ՔՊ-ն երեք համայնքում մրցակից չունի․ ցուցակները գլխավորում են գործող համայնքապետերը
13.11.2026 | 13:33
Առաջիկա օրերին եղանակը կտաքանա․ լեռնային շրջաններում գիշերը ձյուն կտեղա
13.11.2026 | 13:28
Թուրք պաշտոնյաները Կարսի շրջանում ծանոթացել են Թուրքիա-Հայաստան երկաթուղու շինաշխատանքներին
13.11.2026 | 13:21
«Զվարթնոց» ժամանող 2 չվերթ չեղարկվել է, 3-ը ուշանում է
13.11.2026 | 13:11
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել ու պարտվել է Անիշ Գիրիին
13.11.2026 | 13:00
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը կանչվել է ԱՄՆ Կոնգրես՝ լրտեսության մեջ կասկածվող չինուհու հետ կապերի պատճառով
13.11.2026 | 12:51
Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ այն ենթադրում է նաև պաշտպանական ոլորտում համագործակցություն
13.11.2026 | 12:40
«Ուժեղ Հայաստանը» նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններում միայն մեկ համայնքում է առաջադրվել
Բոլորը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

ՀՀ Կոտայքի մարզի Զովունի համայնքի` ազգությամբ եզդի բնակիչները հայտնվել են անելանելի դրության մեջ. «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Հայաստանի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը պատմել է,որ Զովունիում եզդիներն ունեցել են իրենց գերեզմանը, որը, սակայն, նախկին գյուղապետ Սերժիկ Ավետիսյանը պաշտոնավարման վերջին ընթացքում վաճառել է իր որդուն: Ու հիմա եզդիները, որ իրենց օրենքներով պետք է հանգուցյալին հուղարկավորեն ազգային գերեզմանում, մարդկանց թաղելու տեղ չունեն. «Մեր եզդիները գնացել են գյուղապետարան, ուսումնասիրել են փաստաթղթերը, ու պարզվել է, որ այդ տարածքը հիմա նախկին գյուղապետի որդու անունով է»,- ասել է Թամոյանը:

Այս ընթացքում գյուղում խոսակցություններ են պտտվում, որ Ավետիսյանների ընտանիքը մտադիր է կլորիկ գումարով այդ հողամասը վաճառել եզդիներին: Ս. Ավետիսյանից մեկնաբանություններ ստանալ չհաջողվեց, քանի որ երեկ նա չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին: Ահա, թե ինչպես են իշխանությունները հարգում ազգային փոքրամասնությունների իրավունքները:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: