Սիսիանի քաղաքապետը երկու ամսով կալանավորվեց

Լուրեր

13.11.2026 | 17:59
Քաղավիացիայի կոմիտե նախատեսում է վերանայել կառուցվածքն ու ֆինանսավորման մոդելը․ Գևորգ Թորոսյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին ամիսը
13.11.2026 | 17:48
«Դա անխուսափելի էր». Արման Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի ու Դվալիշվիլիի բախման մասին
13.11.2026 | 17:39
«Կարճատև այցով վերադառնում եմ Երևան»․ Փաշինյան
13.11.2026 | 17:31
Կալլասը կոչ է արել Ուկրաինայի շուրջ բանակցություններում «Ռուսաստանի ծուղակները չընկնել»
13.11.2026 | 17:20
Սպիտակում ՔՊ-ի ցուցակը գլխավորող Քաջայր Նիկողոսյանի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել․ ԸԸՀ-ն դիմում է դատարան
13.11.2026 | 17:18
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհի 11 կմ հատվածում միջին նորոգում է իրականացվում
13.11.2026 | 17:07
Պենտագոնի ղեկավարը պարգևատրել է իրեն նկատողություն արած զինծառայողին
13.11.2026 | 16:58
Փաշինյանը ցավակցել է Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ
13.11.2026 | 16:47
Հայտնի է բռնցքամարտի Հայաստանի Մ-23 հավաքականի կազմը ԵԱ-ում
13.11.2026 | 16:38
ՌԴ-ն պահանջում է ՆԱՏՕ-ից Ֆինլանդիայի հեռացումն ու ամբողջ Դոնբասը․ BILD
13.11.2026 | 16:28
Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է
13.11.2026 | 16:19
Մաուրիսիո Պոչետինոն` «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ
13.11.2026 | 16:13
«Մեկնաբանություն չկա»․ Վարչապետի և ԱԳՄԱՆ-ի խոսնակները՝ Դուբլինում ստորագրված «խարտիային» պաշտոնական Երևանի չմիանալու մասին
13.11.2026 | 16:07
Կրեմլը նշել է, թե որ դեպքում Եվրոպան կմասնակցի Ուկրաինայի շուրջ բանակցություններին
13.11.2026 | 15:55
ԳԱԱ-ում կանցկացվի միջազգային աշխատաժողով՝ նվիրված գենոմիկայի զարգացմանն ու առողջապահական հավասարությանը
Բոլորը

Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց բավարարել Հատուկ քննչական ծառայության դիմումը. Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը երկու ամսով կալանավորվեց: Այս մասին դատարանի շենքից դուրս գալուց հետո հայտարարեց նրա պաշտպան Էմին Խաչատրյանը։

«Առանց որոշման հետ ծանոթանալու էլ հասկանում եմ, որ այն ապօրինի է կայացվել, քանի որ մենք ծանրակշիռ փաստական հանգամանքներ էին ներկայացրել»,- ասաց նա և հավելեց, որ որոշումը միանշանակ բողոքարկելու են վերաքննիչ դատարանում:

Ի աջակցություն Սարգսյանի՝ Շենգավիթի նստավայրի դիմաց են հավաքվել մի խումբ քաղաքացիներ, ինչպես նաև «Հայաստան» դաշինքի անդամները: Նշենք, որ ավելի վաղ ԿԸՀ-ն բավարարել էր Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու և կալանավորելու թույլտվություն ստանալու դատախազության միջնորդությունները:

Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի առաջին մաս (պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը) հատկանիշներով:

Նշենք, որ Սարգսյանը քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում է մոտ 5 տարի:  2016թ. նոյեմբերի 13-ից մինչև 2017թ. նոյեմբերի 13-ն աշխատել է Սիսիան քաղաքային համայնքի ղեկավար: Սյունիքի մարզի համայնքների խոշորացումից հետո 2017թ. նոյեմբերի 5-ին ընտրվել է Սիսիան բազմաբնակավայր համայնքի ղեկավար։