Էրդողանը հայտարարել է, որ Անկարան պատրաստ է աջակցել բոլոր եղբայրական ժողովուրդներին

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Թուրքիան դուրս է գալիս զարգացման նոր փուլ բոլոր ոլորտներում՝ քաղաքականությունից տնտեսություն և ռազմական գործ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում Ազգային պաշտպանության համալսարանում ելույթ ունենալիս, հաղորդում է «Անադոլու» գործակալությունը։

Նա նշել է, որ Թուրքիայի ներկա ուժեղ քաղաքականության հիմքերից մեկը ձեռքբերումներն են ռազմական ոլորտում։ Ըստ Էրդողանի՝ Թուրքիայի ռազմարդյունաբերության ոլորտի ձեռքբերումները վերջին 15-20 տարում համարել է «հաղթանակի պատմություն», որին ուշադրությամբ հետևում են ամբողջ աշխարհում։

«Լիբիայում Թուրքիայի դիվանագիտական ու ռազմական հաջողությունները բերեցին պլանների վերանայման ոչ միայն Միջերկրական ծովի տարածաշրջանում, այլև միջազգային մակարդակում։ Ժամանակակից ուժեղ Թուրքիան հույսի աղբյուր է բոլոր բարեկամ ժողովուրդների համար, որոնք բախվում են ճնշումների։ Այնտեղ, որտեղ թուրքը ոտք է դրել, չի կարող լինել բռնություն։ Այնտեղ, որտեղ թուրքերն են, անմեղների արյուն չի թափվում»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը։

Նա հավելել է, որ Թուրքիան պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել բոլոր եղբայրական ժողովուրդներին աշխարհի տարբեր տարածաշրջաններում և այդ ուղղությամբ աշխատանքներ է տանում։

«Մենք ականջալուր կլինենք իմ եղբայրների կոչերին, որոնք բախվել են իմպերիալիստական ուժերի ու թույլ «գրպանային ռեժիմների» բռնությանը, ինչպես նաև ահաբեկչական կազմակերպությունների», ասել է Էրդողանը։

Բացի այդ՝ նա նշել է, թե Անկարան տարածքային պահանջներ չունի որևէ երկրի նկատմամբ և չի խառնվում այլ երկրների ներքին գործերին․ «Նորից բացահայտ հայտարարում եմ՝ Թուրքիան չի հավակնում որևէ երկրի հողերին, ինքնիշխանությանն ու միասնությանը»։

Էմմա Չոբանյան