ԱՀԿ ղեկավարը չի բացառել SARS-CoV-2-ի արտահոսքը Ուհանի լաբորատորիայից

Լուրեր

13.11.2026 | 18:30
ՌԴ-ում հասկանում են՝ չեն կարող Ուկրաինային հաղթել մարտի դաշտում․ փորձում են երկիրը ներսից ոչնչացնել․ Կատերինա Բոնդար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:20
«Բարսելոնայի» երկրպագուները հնարավորություն կունենան մահվանից հետո «մնալ» «Կամպ Նոու» մարզադաշտում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 18:09
Բաքուն հայտնել է, որ չի միացել Եվրոպական քաղաքական համայնքի երեք փաստաթղթերին
13.11.2026 | 17:59
Քաղավիացիայի կոմիտե նախատեսում է վերանայել կառուցվածքն ու ֆինանսավորման մոդելը․ Գևորգ Թորոսյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին ամիսը
13.11.2026 | 17:48
«Դա անխուսափելի էր». Արման Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի ու Դվալիշվիլիի բախման մասին
13.11.2026 | 17:39
«Կարճատև այցով վերադառնում եմ Երևան»․ Փաշինյան
13.11.2026 | 17:31
Կալլասը կոչ է արել Ուկրաինայի շուրջ բանակցություններում «Ռուսաստանի ծուղակները չընկնել»
13.11.2026 | 17:20
Սպիտակում ՔՊ-ի ցուցակը գլխավորող Քաջայր Նիկողոսյանի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել․ ԸԸՀ-ն դիմում է դատարան
13.11.2026 | 17:18
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհի 11 կմ հատվածում միջին նորոգում է իրականացվում
13.11.2026 | 17:07
Պենտագոնի ղեկավարը պարգևատրել է իրեն նկատողություն արած զինծառայողին
13.11.2026 | 16:58
Փաշինյանը ցավակցել է Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ
13.11.2026 | 16:47
Հայտնի է բռնցքամարտի Հայաստանի Մ-23 հավաքականի կազմը ԵԱ-ում
13.11.2026 | 16:38
ՌԴ-ն պահանջում է ՆԱՏՕ-ից Ֆինլանդիայի հեռացումն ու ամբողջ Դոնբասը․ BILD
13.11.2026 | 16:28
Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է
13.11.2026 | 16:19
Մաուրիսիո Պոչետինոն` «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ
Բոլորը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը հայտարարել է, որ չափազանց կարևոր է ստուգել՝ արդյոք լաբորատորիաներն առնչություն ունեցել են քովիդի համաճարակի մեկնարկի հետ և Չինաստանին բաց համագործակցության կոչ է արել։

«Լիարժեք տեղեկատվությունը կօգնի բացառել այս տարբերակը»,- պարզաբանել է նա, գրում է ՌԲԿ-ն։

Դեռևս վաղ է բացառել այն տարբերակը, որ SARS-CoV-2 կորոնավիրուսը, որն առաջացնում է COVID-19 հիվանդությունը, հայտնվել է չինական Ուհան քաղաքի լաբորատորիայում և տարածվել արտահոսքի պատճառով, հայտարարել է ԱՀԿ ղեկավարը։

«Ես ինքս եմ եղել լաբորանտ, ես իմունոլոգ եմ, աշխատել եմ լաբորատորիայում ու գիտեմ, որ լաբորատորիաներում միջադեպեր են տեղի ունենում։ Այդպես լինում է»,- ասել է նա։

Գեբրեյեսուսը շեշտել է, որ կատարվածը ստուգելը շատ կարևոր է՝ հասկանալու համար՝ արդյո՞ք համաճարակը որևէ կերպ կապված է լաբորատորիաների հետ:

«Մեզ ուղղակի տեղեկատվություն է պետք այն մասին, թե ինչ իրավիճակ է եղել այս լաբորատորիայում համաճարակից առաջ և դրա սկզբում։ Եթե ամբողջական տեղեկատվություն ստանանք, կարող ենք բացառել (լաբորատոր տարբերակը)»,- ասել է նա՝ բացատրելով, որ Չինաստանի համագործակցելու պատրաստակամությունն այստեղ կարևոր է:

ԱՀԿ ղեկավարը նաև կոչ է արել Չինաստանին բաց և թափանցիկ համագործակցության, հատկապես՝ «տեղեկատվության, նախնական տվյալների առումով, որոնք մենք խնդրում էինք համաճարակի առաջին օրերին»:

Տարեսկզբին ԱՀԿ հատուկ առաքելությունը մեկնել էր Ուհան, որտեղ հայտնաբերվել էին կորոնավիրուսով առաջին վարակվածները՝ համաճարակի պատճառները պարզելու համար: Փորձագետները դիտարկում են վիրուսի ծագման չորս վարկած՝ մարդու ուղղակի վարակում չղջիկներից, փոխանցում միջանկյալ կենդանուց, փոխանցում սննդի շղթայով և արհեստական ծագում, այսինքն՝ լաբորատոր պայմաններում ստեղծում:

Տաթև Ֆռանգյան