Շուտով անսպասելի բացահայտումներ կլինեն․ այդ կրակոցը քաղաքական էր․ Սեդա Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Factor TV-ն զրուցել է փաստաբան Սեդա Սաֆարյանի հետ

-Տիկի՛ն Սաֆարյան, Սահմանադրական դատարանը շուտով կհրապարակի ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով ընդդիմության հայցի պատասխանը։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներն են բողոքարկել ու ևս երկու ուժ։ Ի՞նչ որոշում է գալու ՍԴ-ից, և եկեք հասկանանք՝ լինելու է քաղաքակա՞ն, թե՞ իրավական որոշում։

-Եթե ներկայացված ապացույցների և փաստերի ուժին ենք նայում և դրա արդյունքում ծնվելիք դատական ակտին, ապա պիտի ասեմ, որ ինչքան հասցրեցի իրազեկվել, թե ինչ փաստարկներն են ներկայացվում դիմողների կողմից, պետք է ծնվի իրավական որոշում և ոչինչ չփոխվի։

-Դա Ձեր ցանկությո՞ւնն է, թե՞ քննության ընթացքը, դատարանի կազմը հաշվի առնելով եք եկել այդ եզրակացության։

-Ես կազմի հետ կապված այդքան դեմոկրատ չեմ և չեմ կարծում, որ կազմը շատ վստահելի է ինձ համար։ Ես նայում եմ, թե ինչ կարգի ապացույցներ են ներկայացվում։ Դրանք շատ ընդհանրական են, շատ վերացական են, դեսից-դենից են և այդ դեսից-դենից ենթադրությունները, ընդ որում՝ երևի ճիշտ չարտահայտվեցի, դա ենթադրություն չի․․․ իրենք իրենց իշխանության տարիներին կիրառածը փորձում են վերագրել այս իշխանություններին, որովհետև գիտեն, որ համակարգեր են օգտագործվել ընտրությունների ժամանակ, հիմա փորձում են դա վերագրել այս իշխանություններին։ Բայց ես չեմ կարծում՝ այս իշխանության ժամանակ մոտեցումն ընտրությունների կամքի արտահայտմանը եղել է համակարգային։ ՍԴ-ն միայն այն պարագայում կարող էր ընտրության արդյունքները կասկածի տակ դնել, երբ իրականում ապացույցներ ներկայացվեին համակարգերի փոխկապակցվածության մասին, պարբերական խախտումներ դրսևորված լինեին։

Վերացական էր ամեն ինչ, բայց կոնկրետ փաստեր էին պահանջվում։ Դատարանը հարցեր էր ուղղում դիմողներին և նրանք պատրաստ էլ չէին այդ հարցերի պատասխանները հստակ, փաստարկված տալու։ Ասում էին՝ Նիկոլ Փաշինյանի այս ելույթը կամ մյուս խոսակցությունը կարող է ազդող լինել։ Բայց ամսի 19-ին ռուսական հեռուստաընկերություններից մեկով Ռոբերտ Քոչարյանը, խախտելով ընտրության կարգը, լռության օրվա ռեժիմը, վարկաբեկում էր իշխանություններին, և ասում էր, որ իրեն ընտրեն։ Այսինքն՝ նա քարոզչությամբ էր զբաղված և ցավալի է, որ իշխանությունն այս կարգի հարցերին անտարբեր է մոտենում, ինչի արդյունքում մենք հակառակ դրությունն ենք ունենում։

-Դուք հարց բարձրացրեցիք, թե ինչո՞ւ Սյունիքի համայնքապետերն իրավական պատժի չենթարկվեցին այն ժամանակ, երբ փակեցին Նիկոլ Փաշինյանի ճանապարհը դեպի Սյունիք, տարատեսակ այլ գործողություններ կատարեցին։ Նրանցից շատերի նկատմամբ մինչ այդ էլ կային քրեական գործեր։ Գուցե՝ հնարավորություն տրվեց նրանց ներգրավվել քաղաքական պայքարի մե՞ջ։ Պատկերացնո՞ւմ եք՝ ընտրություններից առաջ Սյունիքի խոշոր համայնքների ղեկավարներին կալանավորեին, գուցե դա մեկնաբանվեր Քոչարյանի թիմը գլխատելու միջոց։

-Գիտեք՝ Ռոբերտ Քոչարյանի թիմը շատ համարձակ է գործել, և ես զարմացած եմ մեր իրավապահ համակարգի վրա, որ այդքան քիչ քրեական գործեր կան։ Իրենց մոտ համակարգված բնույթ են կրել ընտրակեղծիքները, փողեր բաժանելը, շտաբներում այլևայլ միջոցներով մարդկանց վրա ազդելը, էլ չեմ ասում, որ մենք առաջիկայում գործեր կունենանք, որտեղ բոլորի համար անսպասելի բաներ կբացահայտվեն։ Կոնկրետ մենք հետամուտ ենք լինելու Արման Բաբաջանյանի նկատմամբ նման գործողություններ կատարող թիմի, անձի և նրա հետևում կանգնած թիմի հայտնաբերման գործում։

-Իսկ ի՞նչ է պարզվել ընտրությունների օրը «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքի առաջին համար Արման Բաբաջանյանի մեքենայի վրա կրակելու փաստով հարուցված քրեական գործի քննությամբ։

-Այդ գործով կարելի է ասել, որ Կենտրոնի քննչականը նույն մակարդակի վրա է։ Ընդամենը մի փոքր առաջ է գնացել՝ որպես մեղադրյալ ներգրավելով նախկինում հանցագործություն կատարած մի անձի, ով ազատության մեջ է։ Զարմանալի է՝ քաղաքական գործչի հետ իբր թե անձնական հարցեր լուծելուն հակված է եղել, թե անձնական հարց է ունեցել․․․ Վատ քննության արդյունքում է այդպիսի բան արձանագրվել։ Եթե այդ անձի այդ օրվա շարժը կարողանար նախաքննական մարմինը վերարտադրել, հաստատապես կգտներ այն ուժերին, որոնց շահերը նա սպասարկել է։

-Դուք ունեք փաստեր, որ դա քաղաքակա՞ն կրակոց էր։

-Իհարկե՝ քաղաքական կրակոց է։ Մի քիչ քաղաքական ուժերի խառնաշփոթ կա, և կարծում եմ՝ քննությամբ կբացահայտվի նաև այդ խառնաշփոթը։ Ես կարծում եմ, որ կատարողներն այլ ուժեր են, որոնք փորձում են մեկ այլ ուժի վրա թողնել դրա պատասխանատվությունը։ Մենք ամեն ինչ կանենք, որ դա բացահայտենք։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան