ԿԸՀ-ն բավարարել է Գորիսի համայնքապետին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը
Հասարակություն
15.07.2021 | 11:26ՀՀ ԿԸՀ-ն այօրվա նիստի արդյունքում բավարարել է Գորիս համայնքի ղեկավարի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու դատախազության միջնորդությունները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Որոշումը կուղարկվի ՀՀ ՀՔԾ՝ դրանից ածանցվող՝ մեղադրանքի առաջադրման և այլ դատավարական գործողությունները կատարելու։