Արցախյան պատերազմից հետո Թբիլիսիում մտահոգություն կա Ադրբեջանի պահվածքի հետ կապված․ Ջոնի Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 19:43
Թուրքական կողմը՝ էրդողան-Փաշինյան հանդիպման մասին
11.11.2026 | 19:29
Փաշինյանը ու Էրդողանը քննարկել են TRIPP-ի իրականացման քայլերը
11.11.2026 | 19:14
13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու աղմկահարույց դեպքով «Երևանի ավտոբուսը» պարզաբանում է ներկայացրել
11.11.2026 | 18:59
Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ. ՊՎԾ
11.11.2026 | 18:44
Հայաստանին ՀԱՊԿ-ում զրկել են ձայնի իրավունքից․ Պեսկով
11.11.2026 | 18:36
ՀՖՖ պատվիրակությունը մասնակցել է ՈՒԵՖԱ ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության ամենամյա համաժողովին
11.11.2026 | 18:27
Առաջիկա շաբաթներին տեղի կունենա ռազմագերիների ամենամասշտաբային փոխանակումներից մեկը․ ռուս գեներալ
11.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի պայմանավորվածությունների իրականացումը
11.11.2026 | 18:17
Ստեփանավանում համայնքապետ ընտրվեց // Ինչ են պայմանավորվել ՌԴ-ն և Ուկրաինան Աբու Դաբիում․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 18:13
Քննարկվել է ՀՀ դպրոցներում ռուսերենի դասավանդման արդյունավետության բարձրացումը
11.11.2026 | 18:02
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու թույլատրելի մակարդակը գերազանցվել է 5 օր
11.11.2026 | 17:52
Աբու Դաբիում բանակցություններից հետո Ուիթքոֆն ու Քուշները կմեկնեն Պուտինի, ապա Զելենսկիի հետ հանդիպման
11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
Բոլորը

Factor TV–ի հարցազրույցը «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ, վրացագետ Ջոնի Մելիքյանի հետ

–Պարո՛ն Մելիքյան, նախ անդրադառնանք Վրաստանում տիրող իրավիճակին։ Թբիլիսիում ցույցի ժամանակ ծեծի ենթարկվելուց հետո օպերատոր մահացավ՝ չնայած որպես մահվան պաշտոնական պատճառ նշվում է թմրանյութի գերդոզավորումը։ Ամեն դեպքում, և՛ նա, և՛ մի քանի տասնյակ այլ լրագրողներ ծեծի են ենթարկվել, տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել։ Սա ընդդիմադիրների բողոքի ցույցերի պատճառ է դարձել։ Ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը և ո՞րն է հիմքը, խորքը այս ամենի՝ ըստ Ձեզ։

-Իմ կարծիքով, խորքը կայանում է նրանում, որ չնայած Վրաստանը դեռևս 2000-ականների կեսից արտաքին քաղաքականության հիմնական վեկտոր ընտրել է եվրատլանտյան ինտեգրման քաղաքականությունը և դրանից հետո տարիներ շարունակ լիբերալ արժեքների, մի շարք հարցերի շուրջ մոտեցումների մասին մամուլի միջոցով, պետական այրերի հայտարարություններով խոսվել է դրանց մասին, եվրաասոցացման շրջանակում Վրաստանը նաև խտրականության դեմ կոնվենցիային են միացել, օրենք է ընդունվել, որ փոքրամասնությունների հետ կապված որևէ խնդիր չլինի, չնայած այս բոլոր պրոցեսներին՝ աշխատանքը, իմ կարծիքով, թերի է արվել։ Դեռևս հասարակության շրջանում մոտեցումը չի փոխվել։ Ակտիվ զանգվածը, կարելի է փաստել, որ չնչին է, բայց հուլիսի 5-ի և 6-ի իրադարձությունները ցույց տվեցին, որ նույնիսկ փոքրաթիվ լինելով՝ ակտիվ ուլտրապահպանողական շրջանակները կարողանում են, այսպես ասած, «եղանակ ստեղծել» Վրաստանում։ Ուստի, իմ կարծիքով, խնդիրը հենց այն է, որ մեդիայով, պաշտոնական հայտարարություններով, հանդիպումների ժամանակ ստեղծվել է ինչ-որ վիրտուալ Վրաստան՝ եվրոպական և այլն, բայց շրջաններում բնակչության շրջանում մոտեցումներն այնքան էլ չեն համապատասխանում այդ վիրտուալ մոդելին։ Դրա համար հասարակության մեջ կա այդ պառակտումը։ Եվ եղավ այն, ինչ եղավ։ Աննախադեպ իրավիճակ էր, ոստիկանությունը չկարողացավ վերահսկել իրավիճակը։ Բայց զուգահեռաբար բոլոր այս գործընթացներում պետք է հստակ խոսենք այն մասին, որ Վրաստանում կա շահագրգռված ընդդիմություն՝ հանձինս Սաակաշվիլու կուսակցության, որը տարբեր միջոցներն օգտագործում է՝ քաղաքական դաշտում իր ազդեցությունը պահելու համար։

–Այդ թվում, փաստորեն, հանրային տրամադրությունները սրելու միջոցով․․․

-Այո՛։ Կարող է քննադատության թիրախ դառնամ, բայց այստեղ շատ կարևոր է շեշտել, որ իսկապես վատ բան տեղի ունեցավ՝ լրագրողներ տուժեցին, օպերատորը մահացավ՝ հիվանդանոցից դուրս գրվելուց մի քանի օր անց՝ ինչ-ինչ պատճառներով, բայց ընդդիմությունն ու որոշ լրատվամիջոցներ քաղաքականացնում են այս պրոցեսը՝ առաջ քաշելով վարչապետի, ներքին գործերի նախարարի և այլոց հրաժարականի պահանջ։

–Վրաստանի միջնորդությամբ և մասնակցությամբ 15 հայ ռազմագերիներ վերադարձան Հայաստան։ Միջազգային կառույցներից արձագանքեցին, շնորհավորեցին Վրաստանին միջնորդական ջանքերում նման արդյունք արձանագրելու համար։ Ամենևին չթերագնահատելով Վրաստանի միջնորդական ջանքերն ու արդյունքը, ամեն դեպքում, արդյո՞ք Թբիլիսին տարածաշրջանային նոր կարևորության գործոն է դառնում հարևանների հակամարտության ֆոնին։

-Փորձ է արվում, որովհետև ստատուս-քվոյում Վրաստանը ժամանակի ընթացքում իր կարևորությունը կորցնելու է արտաքին գործընկերների համար և, ինչու ոչ, նաև տարածաշրջանային։ Պարզ է, որ Հայաստանը Վրաստանին չի փոխարինելու Ադրբեջանով, մեր բեռնափոխադրումները դեպի Ռուսաստան հիմնականում Վրաստանի տարածքով են իրականացվելու։ Այստեղ շատ կարևոր է, որ այս միջնորդությունը Վրաստանի համար շատ կարևոր էր, որ իր իմիջի հարցը բարձրացնի։ Երկրի ներսում իշխանություններն ասում են՝ տեսեք, մենք տարածաշրջանում ևս փորձում ենք և ԱՄՆ-ի հետ միասին հումանիտար հարցեր ենք լուծում։ Այլ հարց է, որ այստեղ ավելի մեծ դերակատարություն է ունեցել ԱՄՆ-ը, ոչ թե Վրաստանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Թամարա Հակոբյան