Մեկ զոհ, երկու անհետ կորած. ինչպես է լուծվելու հայ֊ադրբեջանական սահմանային խնդիրը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 19:00
Ի՞նչ անենք, որ ՌԴ-ն չգազազի․ ինքը չպետք է ՀՀ-ի ներքին գործերին խառնվի, մենք ենք որոշում՝ ինչպես շփվել այլ երկրների հետ. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:51
Զելենսկին հայտարարել է, որ Starlink-ի ռազմական տարբերակի արագության նոր սահմանափակման վերաբերյալ «մինչ օրս հստակ բացատրություններ չկան»
13.11.2026 | 18:40
ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի 46-րդ համաժողովին
13.11.2026 | 18:30
ՌԴ-ում հասկանում են՝ չեն կարող Ուկրաինային հաղթել մարտի դաշտում․ փորձում են երկիրը ներսից ոչնչացնել․ Կատերինա Բոնդար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 18:20
«Բարսելոնայի» երկրպագուները հնարավորություն կունենան մահվանից հետո «մնալ» «Կամպ Նոու» մարզադաշտում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 18:09
Բաքուն հայտնել է, որ չի միացել Եվրոպական քաղաքական համայնքի երեք փաստաթղթերին
13.11.2026 | 17:59
Քաղավիացիայի կոմիտե նախատեսում է վերանայել կառուցվածքն ու ֆինանսավորման մոդելը․ Գևորգ Թորոսյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին ամիսը
13.11.2026 | 17:48
«Դա անխուսափելի էր». Արման Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի ու Դվալիշվիլիի բախման մասին
13.11.2026 | 17:39
«Կարճատև այցով վերադառնում եմ Երևան»․ Փաշինյան
13.11.2026 | 17:31
Կալլասը կոչ է արել Ուկրաինայի շուրջ բանակցություններում «Ռուսաստանի ծուղակները չընկնել»
13.11.2026 | 17:20
Սպիտակում ՔՊ-ի ցուցակը գլխավորող Քաջայր Նիկողոսյանի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել․ ԸԸՀ-ն դիմում է դատարան
13.11.2026 | 17:18
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհի 11 կմ հատվածում միջին նորոգում է իրականացվում
13.11.2026 | 17:07
Պենտագոնի ղեկավարը պարգևատրել է իրեն նկատողություն արած զինծառայողին
13.11.2026 | 16:58
Փաշինյանը ցավակցել է Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ
13.11.2026 | 16:47
Հայտնի է բռնցքամարտի Հայաստանի Մ-23 հավաքականի կազմը ԵԱ-ում
Բոլորը

Հուլիսի 14-ին հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում թշնամու արձակած կրակոցից զոհվել է 1983 թվականին ծնված պայմանագրային զինծառայող, շարքային Սամվել Գագիկի Ալավերդյանը: Կորուստներ ունի նաև ադրբեջանական կողմը, հաղորդում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը։

Հաղորդագրության համաձայն՝ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները, մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով, փորձել են ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել: Հայկական կողմի՝ նշված աշխատանքները դադարեցնելուն միտված հակազդող գործողություններից հետո ադրբեջանցի զինծառայողները նշանառու կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմը ունի մեկ զոհ:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն էլ պնդում է, թե հայկական կողմն է գնդակոծել Նախիջևանի ուղղությամբ ադրբեջանական բանակի դիրքերը, ինչի հետևանքով ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել:

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի խոսքով՝ ադրբեջանական կողմը սահմանին իրավիճակը լարված պահելով՝ ճնշում է կիրառում ՀՀ-ի նկատմամբ: Սուրեն Սարգսյանը նշում է՝ վերջին ամիսներին ցանկացած փոփոխություն տեղի է ունենում բացառապես ՀՀ-ի շահերի հաշվին: Միջազգայանգետը չի բացառում, որ թշնամին Նախիջևանի սահմանին իրավիճակը սրում է տարածքային առավելությունների հասնելու համար:

Պաշտպանության նախկին փոխնախարար, ՔՊ-ի ցուցակով պատգամավոր ընտրված Գագիկ Մելքոնյանը սահմանին ստեղծված խնդրի լուծման հարցում ակնկալում է ռուսական կողմի աջակցությունը: Գագիկ Մելքոնյանը կողմ է Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման փաստաթղթի ստորագրմանը, սակայն ընդգծում է, որ դա պետք է լինի հայկական կողմի համար ընդունելի պայմաններով:

Հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանը զուգահեռ՝ Հայաստանում է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Սերգեյ Իստրակովի գլխավորած պատվիրակությունը: Նա հանդիպել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի և Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ:

Քաղաքագետ Թևան Պողոսյանը սահմանային միջադեպի և ՌԴ պատվիրակության այցի միջև կապ է տեսնում: Նա ստեղծված իրավիճակը պայմանավորում է այն հանգամանքով, որ Հայաստանի իշխանություններն արտաքին վտանգներին համարժեք արձագանք չեն տալիս:

Իշխանական թիմից Գագիկ Մելքոնյանի դիտարկմամբ էլ՝ ադրբեջանական կողմը պատերազմ է հրահրում՝ օգտվելով Հայաստանի ներքաղաքական իրավիճակից:

Հայ-ադրբեջանական սահմանային միջադեպին անդրադարձել է նաև ՀՀ ԱԳՆ-ն՝ հայտարարելով, որ Բաքուն փորձում է լարվածության նոր օջախներ ստեղծել՝ խաթարելով տարածաշրջանային խաղաղությունը և անվտանգությունը:

Հուլիսի 14-ին մեկ այլ միջադեպ է տեղի ունեցել Սյունիքի մարզում: ՊՆ-ից հայտնում են, որ մառախուղի պայմաններում, ամրակցված զինվորական ավտոմեքենայով ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում կորել է կապը զինծառայող Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի հետ։ ՊՆ-ից հայտնում են՝ Արթուր Նալբանդյանն ու Արամայիս Տոռոզյանը եղել են առանց զենքի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան