Մենք հակամարտությունը լուծել ենք միակողմանի ձևով․Ալիևը դարձյալ խոսել է խաղաղության պայմանագիր ստորագրելու անհրաժեշտությունից ու սպառնացել

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Ադրբեջանի նախագահը հերթական անգամ սպառնալիքի տոնով խոսել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտությունից՝ ընդգծելով, թե իր տեղեկություններով Հայաստանը պատրաստ չէ դրան։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ալիևն ասել է․«Ես բազմիցս հնչեցրել եմ իր կարծիքը՝մենք պատրաստ ենք Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել։ Այսինքն՝ մենք պատրաստ ենք նման աշխատանք սկսել։ Բայց Հայաստանի կողմից չկա արձագանք, չկա պաշտոնական արձագանք։ Ոչ պաշտոնական խողովակներով մեզ տեղեկատվություն է հասնում, որ Հայաստանը դրան պատրաստ չէ։ Գտնում եմ, որ դա մեծ սխալ է »,- ասել է Ալիևը պատերազմում զոհվածների ու հաշմանդամների ընտանիքներին բնակարանների ու մեքենաների հանձման միջոցառման ժամանակ։

Ալիևը դարձյալ կրկնել է վերջին ամիսներին պաշտոնական Բաքվի համար սովորական դարձած այն թեզը , թե «համամարտությունը լուծված է ու Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետք է խաղաղության պայմանագիր լինի»։
«Կողմերը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, ճանաչեն սահմանները, սկսեն դելիմիտացիայի աշխատանքները։ Միջազգային կազմակերպությունները հիմա նույնպես դրական ազդակներ են տալիս դելիմիտացիային։ Եթե Հայաստանը դա չի ուզում, դա իր գործն է, բայց պետք է լավ մտածի, այլապես հետո ուշ կլինի»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Բացի այդ Ալիևը նշել է, որ «չնայած ռազմական գործողությունները մնացել են անցյալում, պետք է ամեն րոպե պատրաստ լինել պատերազմի»։
«Ինձ տեղեկություն է հասնում, որ նորից խոսակցություններ են գնում այն մասին, որ հարցը իր լուծումը չի գտել, հակամարտությունը չի լուծվել։ Դա սխալ ու վտանգավոր ճանապարհ է»,- ասել է Ալիևը՝ նշելով, որ եթե հակամարտությունը չի լուծվել, ապա թող բացատրեն, ինչպես պետք է այն լուծվի։
«Մենք գտնում ենք, որ այն լուծված է։ Պատերազմի փուլը մնացել է անցյալում»,- ասել է Ադրբեջանի նախագահը՝ հավելելով․

«Եթե խոսքը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին, ես արդեն ասել եմ, որ Ադրբեջանում չկա նման տարածքային միավոր։ Դրա համար էլ այդ արտահայտությունը չպետք է օգտագործվի։ Չկա Լեռնային Ղարաբաղ, կա Ղարաբաղ»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Էմմա Չոբանյան