Քոչարյանի պարտությունը Պուտինինը և ՌԴ-ինն է․ ռուսական գաղութացման հերթական փորձը մերժեց հայ ժողովուրդը․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.06.2026 | 18:47
Կայա Կալլասը Կովկասի զարգացումների համատեքստում խոսել է Թուրքիայի ռազմավարական կարևորությունից
29.06.2026 | 18:27
ՌԴ-ն և Ադրբեջանը կարգավորել են AZAL-ի ինքնաթիռի կործանման հետ կապված բոլոր հարցերը
29.06.2026 | 18:22
Դուք տարբեր դիրքորոշումներ եք արտահայտել․ որտե՞ղ են գտնվել զինվորները․ ՍԴ դատավորը՝ Հովակիմյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 18:18
20։00-ից հետո քվեարկության սենյակում քանի՞ զինվորական է եղել․ Խունդկարյանը՝ Օրբելյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 18:10
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահի թեկնածուների կընտրի // Մոսկվան կրկին ՀՀ-ի եվրաինտեգրումից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
29.06.2026 | 18:05
Գերմանիայի հյուսիսում կրակոցների հետևանքով առնվազն 5 մարդ է զոհվել
29.06.2026 | 17:59
Կառավարությունում քննարկվել են Հայաստանում կանաչ ջրածնի արտադրության զարգացման հեռանկարները
29.06.2026 | 17:57
ՔՊ-ն նիստ է գումարել. ընտրելու են ԱԺ փոխնախագահի թեկնածուներ. ՈՒՂԻՂ
29.06.2026 | 17:42
Ուրսուլա ֆոն դեր Լայենը աշխատանքային այցով կժամանի Հայաստանի Հանրապետություն
29.06.2026 | 17:37
Դիմումները կարդալիս տպավորություն է, թե ՀՀ ընտրազանգվածը զոմբի է․ ՍԴ դատավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 17:25
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
29.06.2026 | 17:10
Ինչո՞ւ և ինչո՞վ եք Ձեզ կաշկանդել․ Սեդա Սաֆարյանը՝ ԿԸՀ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 16:59
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վահրամ Փափազյան փողոցում
29.06.2026 | 16:47
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հանդիպումը տեղի կունենա երեքշաբթի Դոհայում
29.06.2026 | 16:39
ՍԱՏՄ-ն կասեցրել է «Թամարա»-ի երեք կաթնամթերքի արտադրությունը
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանի հետ

-Պարո՛ն Խզմալյան, այն, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններում երկու ընդգծված պրոռուսական ուժ չեն հաղթում, այլ երկրորդ և երրորդ տեղերն են գրավում, ինչի՞ մասին է վկայում։ Փաշինյանին ընտրած քաղաքացիները՝ շուրջ 54 տոկոս, իրենց քվեի տակ դրե՞լ են աշխարհաքաղաքական կոնտեքստ, թե՞ ոչ։

Միանշանակ։ Ես չէի ասի, որ սա Փաշինյանի հաղթանակն էր, ես կասեի, որ սա Ռուսաստանի պարտությունն էր, որովհետև Քոչարյանի պարտությունը դա Պուտինի պարտությունն է, իսկ Պուտինի պարտությունը ռուսական կայսրության 200-ամյա քաղաքականության պարտությունն է։ Այո՛, երբեմն հաղթանակը գալիս է այնպես, ինչպես մենք չենք սպասում։ Խոշոր իրադարձությունները երբեմն կատարվում են առանց կարմիր գորգերի և նվագախմբերի։ Բուն գործողությունները կատարվում են շատ աշխատանքային, կենցաղային, առօրեական ձևով։ Դա կատարվեց այսպես․ աշխարհը գնահատեց, հայ ժողովուրդը մերժեց ռուսական զավթման, ռուսական գաղութացման հերթական փորձը և շտապեց նժարին դնել իր քաղաքական ազդեցությունը։

-Նիկոլ Փաշինյանը ողջ ընտրարշավի ընթացքում հանդես չի եկել հակառուսական հայտարարություններով, հակառակը՝ նշել է, որ պետք է խորացնել ՌԴ-ի հետ հարաբերությունները, զարգացնել։ Այսինքն՝ Քոչարյանի պարտությունը ինչպե՞ս եք համարում նաև Պուտինինը։

-Ես չեմ ասում, որ սա Փաշինյանի հաղթանակն էր։ Հայ ժողովրդի հաղթանակը պարտադիր չէ, որ Փաշինյանը հաղթանակը լինի։ Դա Ռուսաստանի և Քոչարյանի պարտությունն էր, և ես դա իրեն ուղիղ ասել եմ, երբ առիթ ունեցա առնչվել նրա հետ։ Ես ասացի՝ «պարո՛ն Փաշինյան, Դուք ընտրված եք որպես անցումային շրջանի առաջնորդը և Ձեր առաքելությունն է Հայաստանը տանել դեպի Արևմուտք՝ ռուս-թուրքական դաշինքից դուրս»։ Եվ կրկնում եմ՝ եթե նա գիտակցում է դա, իսկ ես վստահ եմ՝ ինքը դա գիտակցում է և սպասարկում է այդ շարժումը, ապա մենք միասին՝ որպես ազգ և պետություն, հաղթելու ենք։ Մենք արդեն հաղթել ենք, մնում է դա հասկանալ։

-Եթե Ձեր նկարագրած սցենարը ճշմարտություն է, կարծում եք՝ Ռուսաստանը ձեռքերը ծալած հետևում է, թե ինչպե՞ս է Հայաստանը շարժվելու դեպի Արևմուտք։ Մենք ունեցել ենք «Հոկտեմբերի 27», երբ գլխատվել է ողջ երկրի ղեկավարությունը՝ բացի մեկ անձից։ Այդ պատմությունը մեր աչքի առաջ է, ռիսկեր չկա՞ն։

-Իհարկե, Կրեմլը ձեռքերը ծալած նստած չէ, և ես ուշադրություն դարձրեցի Կրեմլի խոշոր ձկներից մեկի՝ Աշոտ Գարբիելյանովի սեփականատիրոջ ուշագրավ մի հայտարարությանը, որ երեք շաբաթ այստեղ աշխատում էր ռուսական մասնագետների մի խոշոր խումբ և իրենք զբաղված են սոցիոլոգիայով։ Այս ձանձրալի գիտությունը շատ կարևոր է իրենց համար, որովհետև դիվերսանտներ և մարդասպաններ ուղարկելուց առաջ, ինչպես եղավ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, նրանք ուսումնասիրում են տեղանքը, նաև՝ մարդկանց սպասելիքները։ 99-ին դա ստացվեց, որովհետև նրանք տեսան, որ հասարակության և քաղաքական դաշտի մեջ կան սպասելիքներ այդ ուղղությամբ։

Հոկտեմբերի 27-ից երկու ամիս առաջ, շատերը մոռացել են, Վազգեն Սարգսյանը վերադարձել էր Միացյալ Նահանգներից։ Դա կիսահայտնի-կիսագաղտնի պատմություն է։ Ասում են՝ նա հանդիպել էր Քլինթոնի վարչակազմի փոխնախագահի հետ, և բավական արժանահավատ աղբյուրներից մենք լսել ենք, որ նրան հորդորել էր փոխնախագահը՝ որպես ՀՀ վարչապետ, դուրս գալ ՌԴ-ի «փեշի տակից» և դառնալ զարգացած, եվրոպական պետություն՝ ԱՄՆ-ի հովանավորությամբ։ Վազգեն Սարգսյանը բավական անկեղծ խոսում էր այդ մասին և նրա այդ բաց լինելը, ըստ երևույթին, շատ թանկ արժեցավ իր և մեզ վրա։

Ես վստահ եմ, որ քոչարյանական այդ խմբակը, որ բերվեց ՀՀ չեկիստների կողմից, դա Սովետական միության վերականգնման ԿԳԲ-ի պետիցիան էր։ Նրանք ուսումնասիրում և տեսնում են, որ Հայաստանի քաղաքական և հասարակական դաշտի զգալի մասը մերժում է այդ ամենը։ Պատերազմի դաժան ճշմարտությունը բացեց կույրերի աչքերը Հայաստանում՝ ՌԴ-ն զգաց, որ ՀՀ-ն հոգնել է այդ ստրկությունից և պատրաստվում է դուրս գալ դրանից։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան