Վրաստանի 4 հեռուստաալիք 24 ժամով դադարեցրել է հեռարձակումը՝ ի նշան բողոքի լրագրողների հանդեպ բռնության

Լուրեր

13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
13.11.2026 | 20:27
Google-ը ներկայացրել է Gemini 4 Hydrogen արհեստական բանականության նոր մոդելը
13.11.2026 | 20:13
Եվրոպական մի շարք երկրների ղեկավարներ կոչ են արել խորացնել Ադրբեջանի հետ էներգետիկ համագործակցությունն ու ավելացնել գազի մատակարարումները
13.11.2026 | 20:00
Տապալելու ենք Սահմանադրության հանրաքվեն պարզ ձևով՝ 6 ձայն չենք տալու ՔՊ-ին․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 19:45
Մահ՝ բուժզննումից մեկ ժամ անց․ ո՞վ է ստուգում ավտոբուսի վարորդների առողջական վիճակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վրաստանի 4 հեռուստաալիք հուլիսի 14-ից 24 ժամով դադարեցրել է հեռարձակումը՝ ի նշան լրագրողների հանդեպ բռնության դեմ բողոքի, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Թբիլիսիում բողոքի ցույցերի ժամանակ ծեծի էր ենթարկվել Pirveli հեռուստաընկերության օպերատոր Ալեքսանդր Լաշկարավան, իսկ միջադեպից օրեր անց նա մահացել է:

«Pirveli», «Mtavari», «Formula» և «Kavkasia» հեռուստաընկերությունների ղեկավարությունը պահանջում է, որ իշխանությունները պատժեն բռնության մեջ ներգրավված բոլոր անձանց: Այս հեռուստաընկերությունները սև ֆոնի վրա հեռարձակում են 53 լրագրողների անունները, որոնք ծեծի են ենթարկվել հուլիսի 5-ին ակցիայի ժամանակ:

Հեռուստաընկերությունների բողոքի ակցիան անցկացվում է «Հրաժարակա՛ն տուր, Իրակլի Ղարիբաշվիլի, պատժի՛ր բոլոր բռնարարներին» կարգախոսով:

Հիշեցնենք՝ Ալեքսանդր Լաշկարավան ծեծի էր ենթարկվել ԼԳԲՏ համայնքի հակառակորդների կողմից, ուղեղի ցնցում և դեմքի ոսկորների բազմաթիվ կոտրվածքներ ստացել, ինչից հետո հոսպիտալացվել էր: Երեք օր անց նրան դուրս են գրել հիվանդանոցից, սակայն հուլիսի 11-ին նրան իր բնակարանում մահացած են գտել:

Լաշկարավայի մահվան պատճառը կարող էր լինել թմրանյութի գերդոզավորումը, հայտնել էր Վրաստանի ՆԳՆ Կենտրոնական քրեական ոստիկանության վարչության տնօրեն Մամուկա Չեկելիձեն՝ վկայակոչելով քիմիական փորձաքննության տվյալները:

Օպերատորի մահը ընդդիմադիրների զանգվածային բողոքի ցույցերի պատճառ է դարձել, որոնք պահանջում են Վրաստանի կառավարության հրաժարականը՝ մեղադրելով լրատվամիջոցների աշխատակիցներին ծեծի ենթարկելու մեջ:

Տաթև Ֆռանգյան