Եթե Վանո Սիրադեղյանը լիներ ՀՀ-ում, այստեղ կատարվածից րոպեներ առաջ Փաշինյանը կլքեր երկիրը. Ա. Գալստյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Եթե Վանո Սիրադեղյանը այսօրլիներ հայաստանում, այն ամենը, ինչ կատարվեց այստեղ, դրանից երևի րոպեներ առաջ Նիկոլ Փաշինյանը կլքեր ՀՀ-ն»,-այս մասին Սահմանադրական դատարանում այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայոց հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Արտակ Գալստյանը՝ արձագանքելով հարցին, թե ինքը համարվում է Վանո Սիրադեղյանի մտերիմ անձանցից, իր կարծիքով՝ ի՞նչ կաներ Վանո Սիրադեղյանը, եթե ներկայիս Հայաստանի քաղաքական դաշտում լիներ։

Ճշտող հարցին՝ նկատի ունի նոյեմբերի 9-ի հայտարարությո՞ւնը, Գալստյանը դրական պատասխան տվեց և հավելեց. «Իսկ թե ինչ կփոխվեր ՀՀ-ում Նիկոլ Փաշինյանի հեռանալուց հետո, կարծում եմ՝ չարժի նույնիսկ ենթադրել»։

Անդրադառնալով դիտարկմանը, որ թե՛ ՀՀՇ-ի օրոք, թե՛ այսօր գործող իշխանությունը պաշտոնների է նշանակել ոչ թե մասնագետներին, այլ իր կողմնակիցներին, Արտակ Գալստյանը նշեց. «Բացարձակ նման չեն իրար։ ՀՀՇ-ի առաջին ազգային ժողովին նայեք, որը հիմնականում գիտնականներից ու ակադեմիկոսներից էր բաղկացած։ Կային նաև ԵԿՄ-ականներ, բայց դա այդ պահի քաղաքական որոշումն էր։ Որքան էլ փորձեն փնովեն, անկախ իր սխալներից՝ ՀՀՇ-ն այն իշխանությունն է, որը հռչակել է ՀՀ անկախությունը և ի տարբերություն այսօրվա իշխանության՝ ազատագրել է Արցախը, ինչպես նաև 7 շրջաններ…»։

Մանրամասները՝ տեսանյութում: