Հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ օրենսդրական առաջիկա փոփոխություններով փորձ է արվելու պակասեցնե՞լ հաշմանդամների թիվը

Լուրեր

09.09.2026 | 19:16
Վանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինեն
09.09.2026 | 19:00
Պուտինն ուզում է վարկաբեկել Փաշինյանին․ պահանջում է հանրաքվե, որ ԵՄ-ին ցույց տա՝ նա Սերժ Սարգսյանից չի տարբերվում․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:44
Ըստ Զատուլինի՝ ՀՀ-ի հետ առևտրատնտեսական հարաբերություններում «մեղմացում չի լինի, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իշխանության է»
09.09.2026 | 18:30
Թմրանյութ կուլ տալով փախե՞լ է, թե՞ խոշտանգվել․ փաստաբանի ահազանգի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 18:20
Վրաստանից թռած մասնավոր ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սև ծովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:10
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով գարի ու ցորեն կուղարկվի Հայաստան
09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
Բոլորը

Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» օրենքի նախագիծը:

Մինչ քվեարկությունը հիմնական զեկուցող, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հայտարարեց՝ օրենքի նախագծով կարգավորվում են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման պետական քաղաքականության հիմնական նպատակի, սկզբունքների և ուղղությունների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման համար անհրաժեշտ կազմակերպական և իրավական հիմքերի հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և սոցիալական ներառման համար մատչելի պայմանների և հավասար հնարավորությունների ապահովման հետ կապված այլ հարաբերություններ:

«Արգելվում է բնակավայրերի նախագծումն ու կառուցապատումը, հանրային նշանակության շենքերի և շինությունների, տրանսպորտային համակարգի շինարարությունն ու վերակառուցումը, եթե դրանք չեն բավարարում համընդհանուր դիզայնի պահանջներին կամ այլ կերպ հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող անձանց օգտագործման համար»,- նշեց Արտեմ Ասատրյանը:

Ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հակադարձեց նախարարին՝ նման շինություններ կառուցվել են ու կառուցվելու են, ապա հետաքրքրվեց. «Ինչ եք նախատեսում նման կազմակերպությունների պարագայում, որոնք ի վերջո կկառուցեն նման շենքեր, կլինե՞ն որոշակի տույժեր և տուգանքներ, եթե այո՛, ապա ի՞նչ համաչափությամբ»:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը պարզաբանեց՝ այժմ գործող նորմատիվները Քաղաքաշինության պետական կոմիտեի կողմից փոփոխության են ենթարկվում: Նկատենք, որ նախագծով հաշմանդամություն ունեցող անձնանց իրավունքների պաշտպանության, սոցիալական ներառման համար մատչելի պայմանների և հավասար հնարավորությունների նկատմամբ մոնիթորինգի իրականացումը վերապահված է Մարդու իրավունքների պաշտպանին:

«Այս օրենքի ընդունմամբ կստեղծենք հստակ նախադրյալներ հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների ապահովման ուղղությամբ, ինչպես նաև առաջիկա տարիներին առարկայական քայլեր իրականացնելու համար»,- շեշտեց նախարարը:

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը խնդրեց պարզաբանել, թե ֆինանսական ինչ միջոցներով է ապահովվելու օրենքի կենսագործումը: Արտեմ Ասատրյանը նշեց,որ կօգտվեն ֆինանսական բոլոր հնարավոր և թույլատրելի միջոցներից:

Նախագիծը ներկայացնելիս ուշագրավ դիտարկումներով հանդես եկավ ԱԺ Սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը: «Կոնվենցիան, որի համար այս օրենքն ընդունում ենք, բաժանված է հետևյալ սկզբունքով՝ անհատի՝ մինչև հաշմանդամ ճանաչվելը և հաշմանդամ ճանաչվելուց հետո: Այս օրենքը համապատասխանում է կոնվենցիային հաշմանդամ ճանաչվելուց հետո, իսկ մինչ հաշմանդամ ճանաչվելը, ինչպե՞ս պետք է հաշմանդամ ճանաչենք և ինչ գործողություններ պետք է անենք, որպեսզի չունենանք շատ հաշմանդամներ, որպեսզի հաշմանդամների թիվը պակասի, սա կլինի հաջորդ օրենքը, որ կգա Ազգային ժողով»:

ՀՀԿ-ական պատգամավորի այս հայտարարությունից հետո «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը տարակուսանք հայտնեց՝ մարդիկ շատ դեպքերում ծնվում են անբուժելի հիվանդություններով:

«Խոսքը պետք է լինի ոչ թե նրանց թիվը պակասեցնելու, այլև հասարակության մեջ առավելագույն ձևով ինտեգրելու մասին, որպեսզի մարդիկ կարողանան ամեն ինչից օգտվել: Չի կարելի նրանց պակասեցնել»,- նշեց Արարատ Միրզոյանը:

Հակոբ Հակոբյանը փորձեց պարզաբանել, թե իր ասած կանխարգելիչ գործողությունները ներկայացված օրինագծին չէր վերաբերում: «Իմ ասածը վերաբերում է այն օրենքին, որը նոր պետք է ներկայացվի Ազգային ժողով, որպեսի կարողանանք հաշմանդամ անձանց հնարավորինս քիչ քանակ ունենալ»,- նշեց Հակոբ Հակոբյանը:

Արարատ Միրզոյանը շարունակեց պնդել՝ կարևոր չէ, թե որ օրենքի մասին է խոսքը, պարզապես հաշմանդամություն ունեցող անձանց թիվը պակասեցնելու փորձերի փոխարեն, անհրաժեշտ է նրանց համար պատշաճ պայմաններ ստեղծել: Ի վերջո նախագծին առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց 68, դեմ՝ 1, ձեռնպահ 22 պատգամավոր:

Շողիկ Գալստյան