Էրդողանը բողոքել է Թուրքիայի ռազմարդյունաբերական ոլորտի նկատմամբ Արևմուտքի պատժամիջոցներից

Լուրեր

26.04.2024 | 13:36
ԱՍՀ նախարարությունը գործարկելու է աշխատանք գտնելու առաջին մասշտաբային պետական հարթակը
26.04.2024 | 13:31
ՀՌՀ նախագահն առաջարկում է հանացանցում հեռարձակվող մեդիաներին բերել նվազագույն վերահսկողության դաշտ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 13:27
Ապրիլի 26-ի ժամը 13։00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
26.04.2024 | 13:25
Մեքենայի գույքահարկն ու տեխզննումն առաջարկում եմ իրար չկապել․ Նարեկ Զեյնալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 13:18
Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորված. ազատ արձակելու միջնորդությունը մերժվեց
26.04.2024 | 13:15
Հաստատվել է ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը
26.04.2024 | 13:14
Վրաստանի 9 քաղաքացի է ձերբակալվել եվրոպական գրադարաններից հնագույն գրքեր գողանալու համար
26.04.2024 | 13:07
Ոստիկանները դժգոհ են․ պատճառը բնակվարձի փոխհատուցում չստանալն է
26.04.2024 | 13:02
Մեքենայի գույքահարկը եթե վճարեն դեկտեմբերին, համայնքների բյուջեների համար խնդիր է․ պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 12:54
ԱԺ ԿԳՄՍ, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
26.04.2024 | 12:53
Ապօրինի մուտք են գործել ՀՀ կառավարության թիվ 1 շենք․ 2020թ․ Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած 2 եղբայրներին մեղադրանք է առաջադրվել
26.04.2024 | 12:50
ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
26.04.2024 | 12:39
Բաբկեն Թունյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
26.04.2024 | 12:39
Պետք չէ քաղաքացուն ստիպել մեքենայի գույքահարկը ժամկետից շուտ վճարել․ պատգամավորները փոփոխություն են առաջարկում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 12:27
Ալիևն աշխատանքային այցով Բեռլինում է
Բոլորը

Թուրքիան լի է վճռականությամբ՝ վերացնել ռազմարդյունաբերության ոլորտի ապրանքների ներկրման կախվածությունը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կայսերիում ինքնաթիռների տեխնիկական սպասարկման ու վերանորոգման գործարանի բացման արարողության ժամանակ, գրում է «Անադոլու» գործակալությունը։

Էրդողանը նշել է, որ չեն մոռացել այն խնդիրները, որոնց բախվել է Անկարան օտարերկրյա գործընկերների կողմից ռազմական ոլորտի ապրանքների մատակարարումներից հրաժարվելու պատճառով։

«Գաղտնիք չէ, որ կտրուկ քննադատության են արժանանում հիմնականում ծրագրերը, որոնք Թուրքիայի ռազմական համալիրի զարգացման համար   կրիտիկական նշանակություն ունեն։ Մենք լի ենք վճռականությամբ՝ սեփական ուժերով վերացնել ազգային անվտանգության ճանապարհին առկա մարտահրավերներն ու խնդիրները։ Ռազմարդյունաբերական համալիրում ներդրումները կաճեն այնքան, մինչև ներմուծումից Թուրքիայի կախվածությունը կհասնի զրոյի»,- ասել է Էրդողանը։

Նա խոսել է տեղական ռազմարդյունաբերական համալիրի զարգացման կարևորության ու Արևմուտքի պատժամիջոցների մասին։

«Մենք հիշում ենք՝ ինչպես օտարերկրյա գործընկերները տարբեր պատճառներով հրաժարվեցին Թուրքիային զենք մատակարարել։ Չենք մոռացել, թե ինչպես Անկարայի, այսպես ասած, ընկերներն ամեն ինչ արեցին՝ Թուրքիային վնասելու համար անդրսահմանային գործողությունների ընթացքում, որն ուղղված էր մեր երկրի ազգային անվտանգության պաշտպանությանը»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Նշենք, որ ԱՄՆ-ն Թուրքիայի ռազմարդյունաբերական ոլորտի նկատմամբ պատժամիջոցներ է կիրառել, ինչպես նաև հեռացրել է F-35 կործանիչների ծրագրից։ Բացի այդ, Կանադան դադարեցրել է թուրքական «Բայրաքթար» անօդաչու սարքերի համար օգտագործվող մասերի մատակարարումը, քանի որ դրանք կիրառվել են Արցախյան պատերազմում։

Էմմա Չոբանյան