Արցախի մշակութային արժեքների պահպանումը պետք է լինի միջազգային կառույցների օրակարգում․ ԱՀ ՄԻՊ

Լուրեր

27.10.2026 | 12:04
Ալիևը հայտարարել է, թե հանդես են եկել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախաձեռնությամբ, քանի որ չէին ցանկանում «հավերժական պատերազմ և մտադիր չէին վրեժ լուծել»
27.10.2026 | 11:57
«Wizz Air»-ը Երևանից Նիդերլանդներ ուղիղ չվերթեր է գործարկել
27.10.2026 | 11:55
Առաջարկում եք, որ կոչվի՝ Հողի և ջրի կոմիտե, բա օդն ու կրա՞կը․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 11:48
Անհետ կորածների որոնման համար միջազգային հանձնաժողովը նոր ֆինանսական աջակցություն կտրամադրի ՀՀ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 11:44
2 կոմիտեների անվանումները կփոխվեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 11:39
Մեծամորի հնավայրում հայտնաբերվել են ոսկյա ականջօղեր, Օկտավիանոս Օգոստոսի դրամ և բրոնզե դաշույն․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 11:33
Դատախազն առաջարկել է ազատել Սիփանիկի վարչական ղեկավարին և լուծել նրա հետ կնքված հողի վարձակալության պայմանագիրը
27.10.2026 | 11:24
Թուրքիայում ձերբակալվել է հիջաբի արգելքի դեմ բողոքելու համար Բաքվի կողմից անցանկալի անձ հայտարարված գործիչը
27.10.2026 | 11:15
Պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ռուսաստանն իրավունք է ստացել օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնություն հյուրընկալել
27.10.2026 | 11:09
Վաչե Քալաշյանը կամ պիտի պաշտոնանկ արվեր կամ հրաժարական տար. Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 11:03
1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված արարողություն ԱԺ բակում. ՈՒՂԻՂ
27.10.2026 | 11:01
Ապօրինի ձկնաբուծության կասկածանքով ձերբակալվել են Սիփանիկի վարչական ղեկավարն ու նրա որդին․ պետությանը պատճառվել է ավելի քան 17 մլն դրամի վնաս
27.10.2026 | 10:54
Անվտանգության աշխատակիցները Էդգար Ղազարյանին հեռացրին ամբիոնի մոտից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 10:53
Հայտնի են «Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքները
27.10.2026 | 10:50
ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանի և Նիդերլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենի համատեղ ասուլիսը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Չնայած միջազգային հանրությունը, ընդհանոր առմամբ, պատշաճորեն չի դատապարտել Ադրբեջանի կողմից պարբերաբար իրականացվող հայկական մշակութային ժառանգության ոչնչացման և վանդալիզմի գործողությունները և անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկում դրանք կանխելու համար՝ այնուամենայնիվ, որոշ միջազգային կառույցներ վեր են դասում մշակութային արժեքները քաղաքական նկատառումներից և բարձրաձայնում դրանց պահպանության խիստ անհրաժեշտության մասին: Այս մասին ասվում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հայտարարությունում։

«Մարդու իրավունքների պաշտպանը ողջունում է երկու հայտնի միջազգային հասարակական կազմակերպությունների` Եվրոպա Նոստրայի և Եվրոպական հնագետների ասոցիացիայի կողմից վերջերս տարածված համատեղ հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի տարածքում առկա հարուստ մշակութային ժառանգության ամբողջականության, ինքնատիպության և բազմազանության համապարփակ պաշտպանության վերաբերյալ, որն ինչպես նշված է հայտարարության մեջ, արտահայտում է այդ տարածաշրջանի, ինչպես նաև ամբողջ Եվրոպայի բազմամշակութային և բազմակրոնական անցյալն ու ներկան:

Հայտարարության մեջ երկու կազմակերպությունները իրենց աջակցությունն են հայտնում պատշաճորեն ապահովելու տարածաշրջանում գտնվող հարուստ մշակութային ժառանգության ամբողջականությունը, ինքնատիպությունն ու բազմազանությունը: Միևնույն ժամանակ, կոչ են անում ՅՈՒՆՍԵՍԿՕ-ին, Եվրոպայի խորհրդին և ԵԱՀԿ Մինսկի խմբին համատեղ ջանքերով լիարժեքորեն ապահովել տուժած տարածքներում մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանությունը, այդ թվում եվրոպական (միջազգային) փորձագետների անաչառ թիմ ուղարկելով տարածաշրջան՝ հարուստ մշակութային ժառանգության համապարփակ և օբյեկտիվ գիտական հետազոտություն իրականացնելու համար։

Պաշտպանն ընդգծում է, որ մշակութային արժեքների պահպանմանն ուղղված նման կոչերը և գործուն քայլերը պարտադիր պետք է ընդգրկված լինեն համապատասխան միջազգային կառույցների օրակարգում, լինեն պաշտպանված հավասար հիմունքներով` անկախ քաղաքական նպատակահարմարությունից»,- ասվում է ԱՀ ՄԻՊ հաղորդագրությունում։