Ադրբեջանում մի շարք երկրների դեսպաններ այցելել են Արցախի գրավյալ տարածքներ՝ Շուշի և Վարանդա․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
01.11.2026 | 12:35
ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները․ կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ
01.11.2026 | 12:05
Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 11:33
Ուկրաինայում պատերազմը տեղափոխվել է նաև ստորգետնյա գազատարներ․ զինվորականները մարտեր են վարում խողովակաշարերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
01.11.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
01.11.2026 | 10:05
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
Բոլորը

Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսների և միջազգային կազմակերպությունների շուրջ 100 ներկայացուցիչներ այսօր այցելել են Արցախի գրավյալ տարածքներ՝ Շուշի ու Վարանդա (Ֆիզուլի)։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Այցը կազմակերպվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Միջազգային դիվանագետներին ուղեկցում է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Նշենք, որ ուղևորությանը մասնակցում են Թուրքիայի, Պակիստանի, Իտալիայի, Ավստրիայի, Շվեդիայի, Լեհաստանի, Իսրայելի, Չինաստանի, ճապոնիայի, Մալազիայի,մ Հարավային Կորեայի, Բելառուսի, Ուկրաինայի, Բրազիլիայի, Մեքսիկայի, Սաուդյան Արաբիայի, Քաթարի, Ալժիրի, ու այլ երկրների դեսպանները, ինչպես նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչները։

Նրան Վարանդայում ծանոթացել են միջազգային օդանավակայանի կառուցման աշխատանքներին, նաև այցելել ենթակայան, որի բացումը տեղի է ունեցել հունիսի 14-ին։
Օտարերկրյա պատվիրակության անդամներն այժմ հայկական Շուշիում են։ Համացանցում տարածվել են նրանց լուսանկարները Շուշիի ամրոցից ու ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող հայկական քաղաքի այլ տեսարժան վայրերից։

Էմմա Չոբանյան