4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկում անցկացվել է կրակային պատրաստության տեսական և գործնական պարապմունք. ՀՀ ՊՆ
Զինծառայողների՝ հաստիքային զենքերի կիրառման գիտելիքները կատարելագործելու և հրաձգության հմտություններն ամրապնդելու նպատակով հուլիսի 8-ին 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկի հրաձգարանում անցկացվել է կրակային պատրաստության տեսական և գործնական պարապմունք. տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:
Զինծառայողները հանձնել են ստուգարքներ հրաձգային վարժությունների իմացությունից, տարբեր զինատեսակներից խոցել են թիրախներ և գրանցել բարձր արդյունքներ: