Ինչո՞ւ հանցագործին ֆիգուր դարձրիք․ Քոչարյանի կերպարը փչելու մանիպուլյացիա է օգտագործվել․ Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի հետ

-Աշխարհի մասշտաբով բավականին ոչ ստանդարտ իրողություն ունեցանք՝ վարչապետի թիմը հաղթում է ընտրություններում՝ թիկունքում ունենալով պատերազմական պարտություն։ Նիկոլ Փաշինյանը հաղթեց Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին՝ գործիչներ, որոնք հանդես էին գալիս որպես հաղթած նախագահներ։ Սա չի՞ նշանակում, որ ընտրողների մեծ մասը պարտության մեղավոր չի համարում Նիկոլ Փաշինյանին, հակառակը՝ քվեարկություն արդյունքը մեղադրանք է նախկին նախագահների հասցեին։

-Ես համաձայն չեմ Ձեր գնահատականի հետ։ Ինձ թվում է՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը միասնաբար հաղթեցին հայ ժողովրդին: Ընդ որում՝ դրանք հենց այն մարդիկ են, որոնք ամենամեծ վնասն են տվել պետությանը և Ղարաբաղի խնդրի կարգավորմանը։ Եթե կարճ արտահայտվեմ՝ եղել են 90-ական թվականների ծանր զրկանքները, ջանքերը, պետական կազմակերպվածությունը՝ ամեն ինչ ֆրոնտին տալու սկզբունքով, և հաղթանակ է արձանագրվել, որը պետք էր ձևակերպել դիվանագիտորեն, բերել խաղաղություն, դրանից հետո զարգացնել երկիրը։ Եվ ահա՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և հայտնի անձը՝ Վազգեն Սարգսյանը, այդ հաղթանակը վիժեցրին և խաղաղություն չբերեցին։ Հետո անվտանգության, հայրենասիրության լոզունգներով տեղի ունեցավ երկրի թալան և կեղեքում, և դա բերեց նրան, որ ժողովրդի մեջ․․․ 98 թվին վիժեցվեց խաղաղ կարգավորումը և մրցավազքի մեջ ընկան Ադրբեջանի հետ, ինչն անհաղթահարելի մրցավազք էր, որում Հայաստանը հաղթելու հնարավորություն չուներ, այդ մրցավազքը ՀՀ-ն կարողանում էր պահել մի ձևով՝ աղքատացնելով սեփական ժողովրդին։

Այդտեղ կար կոռուպցիա, օբյեկտիվորեն՝ 70․000-անոց բանակ պահելու պահը, որը կարող էր լինել միայն ժողովրդի աղքատացման գնով, բերեց մի հետևանքի, որ հայ ժողովրդի մեծ մասը տարիներ շարունակ ոչ թե ազգային գոյատևման պայքար է տանում, այլ անհատական։ Մարդիկ ահավոր բեռի տակ են ընկել՝ ընտանիքներին կերակրելու, և շատերի համար հայրենասիրությունը, ազգայնականությունը, ազգային անվտանգությունը հավասարազոր դարձան կեղեքմանը, կոռուպցիային, թալանին, և սա ժողովրդի ապստամբություն էր։ Ժողովրդի զգալի մասի մեջ պետականության զգացումն այս մարդիկ մաշեցրել են։ Նիկոլ Փաշինյանն այդ ապստամբության արտահայտիչն է, նա պետական մտածողություն չունի։

-Դուք եք քննադատում, որ Նիկոլ Փաշինյանն իր քաղաքականությամբ նախկինում կեղեքված այդ ժողովրդին մի բան էլ դժբախտացրել է պատերազմի արդյունքով։ Իսկ գրեթե 700․000 ընտրող այդքանը չի՞ գիտակցել։ Միգուցե, իսկապես այդ մարդիկ չհամոզվեցին, որ պարտության միակ մեղավորը և պատասխանատուն Փաշինյանն է, այլ կարծում են՝ բանակը լավ չէր զինված տասնամյակների կառավարման արդյունքում, և այստեղ մեղք ունեն թե՛ Քոչարյանը, թե՛ Սարգսյանը։

-680․000-ը չափազանցված է։ Այս արդյունքների մեջ մենք պետք է տեսնենք երեք գործոն։ Համար առաջին՝ այնուամենայնիվ, եղել է․․․ անունը կարող եք դնել ընտրակեղծիք, ընտրակեղծարարություն, բայց որ այնպիսի տերմինաբանություն օգտագործենք, որ շատ մեծ քննադատության տակ չընկնենք, ասենք՝ պետությունը չկատարեց իր ֆունկցիան՝ այս ընտրություններն արդար տանելու ուղղությամբ։

-Իսկ Ձեր բերած անարդարության առաջնեկը ո՞ր ուժն էր։

-Շատ պարզ է՝ այս ընտրությունները չեղան հավասար դաշտի ընտրություններ, որովհետև օգտագործվեցին իշխանական լծակները, վարչական ռեսուրսը, փողը, օլիգարխների ներազդեցություններ և նաև ընտրակաշառք՝ տարբեր ձևերով։ Այն գլխավոր խոստումը, որ Նիկոլ Փաշինյանը 2018-ին տալիս էր, որ ընտրապայքարը, մեր քաղաքական համակարգը պետք է մաքրի նման երևույթներից, նա չկարողացավ դա իրագործել։ Էլ չեմ ասում՝ ինքն ընտրակեղծարարությամբ է պահպանել իր իշխանությունը։

-Դուք ունե՞ք ընտրակեղծարարության փաստեր, ինչո՞ւ չեք դիմում Սահմանադրական դատարան։ ՀԱԿ-ը նախկինում մշտապես բողոքարկել է ընտրությունների արդյունքները, երբ անարդար է համարել։

-Ես այդ հարցին կպատասխանեմ, ուղղակի հիմա չեմ ուզում մտքիս թելը կտրվի։ Սահմանադրական դատարանի մասով շատ պարզ է՝ չորս քաղաքական ուժ դիմել է։ Դա աննախադեպ բան է, եթե Նիկոլ Փաշինյանը սիրում է աննախադեպ բաներ արձանագրել իր իշխանության օրոք, սա էլ թող արձանագրի, որ առաջին անգամ է չորս քաղաքական ուժ դիմում Սահմանադրական դատարան՝ ընտրությունները վիճարկելով։

-Բայց այդ ուժերի ներկայացուցիչները նաև բռնվում են ընտրակեղծարարության համար։

-Այո՛։ Գիտեք ինչ՝ մենք կարող ենք վիճել՝ եթե Նիկոլ Փաշինյանը մաքրեր քաղաքական դաշտը առանց վարչական ռեսուրսի, կարող էր հաղթել, բայց 30 կամ 35 տոկոսով, բայց դա կփոխեր պատկերը։ Ես ասացի մեկ գործոնի մասին, որն այն էր, որ պետությունը չկարողացավ ապահովել նորմալ քաղաքական ընտրություններ, ընդ որում՝ ամենատարօրինակ բանը, որ կատարվեց, այն էր, որ Ընտրական օրենսգրքով փոփոխություններ էին նախատեսված, որոնք պետք է օրենքից դուրս դնեին վարչական ռեսուրսի կիրառումը և ընտրակաշառքի կիրառումը։ Դա կարող էին հանգիստ չուշացնել, այդ փոփոխությունը ուշացրեցին և գցեցին ընտրություններից հետո։ Դա բացատրություն է պահանջում։

Կա նաև երկրորդ գործոնը՝ օգտագործվեց մի հատ մանիպուլյացիա, որն էր՝ Ռոբերտ Քոչարյանի ֆիգուրը փչելու մանիպուլյացիան։ Այսինքն՝ ուղղակի շատ հետևողական քաղաքականությամբ, 2018 թվականից սկսած, Քոչարյանի վերադարձի գործոնը սերմանվել է մարդկանց ուղեղներում և ամեն ինչ արվել, որ նրա ֆիգուրը չաճի։ Նրանք քաղաքական անգոյությունից բերեցին դարձրին ֆիգուր, որի պիկը «Մարտի 1»-ի գործով ՍԴ-ի կողմից արդարացնելն էր, նրան դարձրին ընտրական պայքարի լեգիտիմ մասնակից, ամբողջ ժողովրդին և բիզնես դաշտին վախեցրեցին Քոչարյանի վերադարձով։

-Բայց դա իրական սպառնալիք չէ՞ր Քոչարյանի կառավարման տասնամյակը, որը երբեմն նաև արյունոտ է բնութագրվում, ինքն իրենով այն բնորոշիչը չէ՞ր, թե ինչու այդ ուժը պիտի չգա իշխանության, և այո՝ գուցե քաղաքացին ընտրություն կատարել է ընդդեմ այդ տասնամյակի վերադարձի։

-Հասկացա, բայց ինչո՞ւ ես հանցագործին դարձնում ընտրական ֆիգուր։

-Պետք է արգելվե՞ր նրա մասնակցությունը։

-2018-ից թվականից, եթե հետևողական լինեին․․․ Մենք էլ էինք ասում, որ ամենամեծ վտանգն այն է, որ նախկինների ձեռքում, թալանած ուժերի ձեռքերում պահպանվում են մեծ ռեսուրսներ՝ մենաշնորհների տեսքով, մեդիառեսուրսներ, օլիգարխներ, կրիմինալ, և եթե դու ուզում էիր նորմալ պետություն կառուցել, այդ ամենը դու պիտի քանդեիր։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան