Մենք խոսում ենք իշխանության պարտավորությունների շրջանակի մասին․ Արթուր Սաքունցը՝ քաղհասարակության ուղերձի մասին

Լուրեր

30.10.2026 | 13:26
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հավաք կանցկացնի
30.10.2026 | 13:19
Աննա Վարդապետյանն ընթացք է տվել Արամ Սարգսյանի դիմումին
30.10.2026 | 13:10
Միշտ ցածր գնահատող տաքսու ուղևորների գնահատականները հաշվի չեն առնվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:59
Ռուսական «Նովայա գազետա»-ն հայտարարել է նոյեմբերի 9-ից գործունեությունը դադարեցնելու մասին
30.10.2026 | 12:51
ՀՀ-ում, այլ երկրների համեմատ, բենզինն ավելի քիչ է թանկացել. Շուշան Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:42
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին
30.10.2026 | 12:40
Օնլայն տաքսիների ոլորտը սակագնի զսպման մեխանիզմ չունի. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:31
Ռուսական հարձակման հետևանքով Դնեպրը մնացել է առանց էլեկտրականության․ Կիևում զոհ կա
30.10.2026 | 12:22
Սևակ Միքայելյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:14
Բաբկեն Պիպոյանի ասուլիսը կաթնամթերքի շուկայում իրականացված ուսումնասիրության մասին . ՈՒՂԻՂ
30.10.2026 | 12:10
10 ձերբակալված կաշառքի գործով // Հաքերային հարձակում Binance-ի վրա, ենթադրաբար՝ Հյուսիսային Կորեայից․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 12:10
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը խաղադաշտ է վերադարձել վնասվածքից հետո
30.10.2026 | 12:02
Թրամփը զանգահարել է Էրդողանին Անկարայում Թյուրքական պետությունների առաջնորդների ընթրիքի ժամանակ
30.10.2026 | 12:00
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
30.10.2026 | 11:54
Հայաստանն ու Իրանը քննարկել են արհեստական բանականության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնումը
Բոլորը

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներից հետո քաղհասարակությունը դիմել է ընտրողների մեծամասնության քվեն ստացած իշխանություններին. երկրի առջև ծառացած մի շարք խնդիրներից ընդգծել են առաջնայինները և առաջարկել շուտափույթ լուծել դրանք՝ հետագայում նոր խնդիրներից խուսափելու համար։

«Այս ուղերձում առաջարկում ենք հրատապ խնդիրների և համակարգային խնդիրների հստակ լուծումներ»,- այս մասին «Քաղաքացիական հասարակությունը՝ Հայաստանի առաջնահերթ մարտահրավերների մասին. ի՞նչ լուծումներ են առաջարկվում» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը:

«Իշխանությունը պարտավարություններ ունի, մենք խոսում ենք իշխանության պարտավորությունների շրջանակի մասին. քաղհասարակության կողմից ներկայացվում է այդ պարտավորությունների շրջանակում կատարվելիք խնդիրների մի ամբողջ փունջ, բայց բոլոր ոլորտներում առկա խնդիրները  չէ, որ ներառված են, օրինակ՝ տնտեսության, էներգետիկայի և այլն»,- նշեց Սաքունցը:

Նրա խոսքով՝ Հայաստանում խարխլված է ներքին անվտանգությունը. «Իրավական համակարգը պետք է անվտանգության երաշխավորում ապահովի՝ շնորհիվ իշխանությունների տարանջատման և փոխզսպման սկզբունքի: Երբ որ դա չի ապահովվում, համակարգային փոփոխությունների իրականացման լուրջ խնդիրներ ենք ունենում:

«Ըստ էության՝ թե արտաքին անվտանգության ու արտաքին հարաբերությունների, թե՛ կրթության, թե՛ իրավապահ համարագի բարեփոխումների հիմքում տեսնում ենք միջազգային իրավունքը և միջազգային կառույցների հետ համագործակցությունը»,- նշեց Սաքունցը: Նա նաև ընդգծեց, որ իշխանության առաջին կարևոր պարտավոնրությունն է հրապարակավ ներկայացնել, թե ինչն իրեն չի հաջողվել և ինչու չի հաջողվել»:

Մանրամասները՝ տեսանյութում: