Օրենսդրական փոփոխություն տնտեսվարողների հարկային կարգապահությունը բարձրացնելու համար. ՊԵԿ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ նախագահի 2021թ-ի հուլիսի 2-ի թիվ 655-Լ հրամանի հրամանի համաձայն, հուլիսի 13-ից սկսած Հայաստանի Հանրապետության Բագրատաշենի, Գոգավանի–Պրիվոլնոյեի, Այրում-Ջիլիզայի, Բավրայի և Մեղրիի մաքսային կետ-բաժիններում կարող են իրականացվել բացառապես անձնական օգտագործման ապրանքների, «արտահանում», «վերաարտահանում», «ժամանակավոր արտահանում», «ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգերով հայտարարագրված և (կամ) «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով հայտարարագրված ապրանքների մաքսային հայտարարագրման և բացթողնման մաքսային գործառնությունները: Նշված ընթացակարգերից տարբերվող մաքսային ընթացակարգերով անձնական օգտագործման ապրանք չհանդիսացող ԱՏԳ ԱԱ 01-08 ապրանքային խմբերում դասակարգված (կենդանի կենդանիներ, ձկնեղեն, մսամթերք, կաթնամթերք, միրգ, բանջարեղեն և այլն) շուտ փչացող ապրանքների մաքսային հայտարարագրման և բացթողնման մաքսային գործառնությունները նույնպես կիրականացվեն մաքսային կետ-բաժիններում:

Մյուս բոլոր այլ դեպքերում՝ մաքսային հայտարարագրման և բացթողնման մաքսային գործառնությունները կիրականացվեն Պետական եկամուտների կոմիտեի այն կառուցվածքային ստորաբաժանումում, որի գործունեության տարածքն ընդգրկում է տեղափոխվող ապրանքների նշանակման վայրը կամ ՊԵԿ այն կառուցվածքային ստորաբաժանումում, որը հանդիսանում է մաքսային կետ-բաժինն ընդգրկող մաքսատուն-վարչությունը՝ ТТ ИМ տեսակի «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով սահմանված կարգով լրացված մաքսային հայտարարագրի հիման վրա: